Տրանսֆերտները շարունակում են նվազել
2016 թվականի ապրիլին բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան է փոխանցվել 104.5 մլն դոլար։ Դա 10 մլն դոլարով պակաս է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշից։
2016 թվականի առաջին չորս ամիսների կտրվածքով՝ ֆիզիկական անձանց կողմից Հայաստան փոխանցված տրանսֆերտների ծավալը կազմել է 377.7 մլն դոլար (2015-ի հունվար ապրիլին՝ 387.5 մլն դոլար)։
Այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունից ֆիզիկական անձինք 2016 թվականի հունվար-ապրիլին փոխանցել են 199 մլն դոլար, որը 23.1 մլն դոլարով կամ 10.4%-ով զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Չնայած այս նվազմանը՝ Ռուսաստանը շարունակում է մնալ դրամական փոխանցումների ներհոսքի խոշորագույն ուղղությունը (ընդհանուր ներհոսքի 52.7%-ը)։
Տրանսֆերտների ստացման երկրորդ խոշորագույն աղբյուրը ԱՄՆ-ն է՝ 52.8 մլն դոլար, երրորդ տեղում Գերմանիան՝ 29 մլն դոլար։
Հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից արտերկիր, ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով փոխանցել են 246.4 մլն դոլար (2016 թվականի հունվար-ապրիլին)։ Այդ գումարի մեծ մասը՝ 113 մլն դոլարը, ուղարկվել է Ռուսաստանի Դաշնություն։