Արա Բաբլոյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Քիչ առաջ Ազգային Ժողովում ավարտվեց ԱԺ նախագահի ընտրությունը: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ոչ մի անվավեր քվե չկա, Արա Բաբլոյանի օգտին քվեարկել է 88 պատգամավոր, դեմ` 12, իսկ «Ելք» դաշինքից առաջադրված Էդմոն Մարուքյանի թեկնածությանը կողմ է քվեարկել՝ 12, դեմ` 88 պատգամավոր:

«Այսպիսով` ԱԺ նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը»,- հայտարարեց Գ.Մելիքյանը:

Նորընտիր ԱԺ նախագահը երդվեց պահպանել օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության, համերաշխության պահպանման համար:

Այժմ ԱԺ-ն կընտրի խորհրդարանի փոխնախագահներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031