Պատասխանատվությունից չի հրաժարվում

«Հրաժարվելու համար բազմաթիվ պատճառներ կարող են բերվել, ինքս էլ կարող էի հրաժարվել, քանի որ ցուցակում անձինք կան, որոնց շատ լավ ճանաչում եմ ու բացարձակ նրանց հետ որևէ քայլ չէի անի, բայց քանի որ տեսլականը Ժիրայր Սէֆիլյանինն է, ես որևէ պատասխանատվությունից չեմ հրաժարվում»,- 168.am-ի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի արձագանքների և իր ունեցած ակնկալիքների մասին:

Ա. Մարտիրոսյանն ասել է, որ անկախ որոշ մարդկանց հանդեպ ունեցած իր վերապահումներից՝ ինքը պատրաստ է պատասխանատվություն վերցնել իր վրա. «Այդ ցուցակի ճնշող մեծամասնությանը հարգում եմ, ուստի այդ համատեղ աշխատանքին ես պատրաստ եմ: Թե ինչ կլինի, չեմ կարող ասել, ես ինքս ևս մի փոքր մտահոգություն ունեմ՝ հասարակության ակտիվության հետ կապված, տարիների աշխատանքն իշխանությունների կողմից արդյունք տվեց, հասարակությունն ապատիայի մեջ ընկավ, հասարակական-քաղաքական կյանքից փորձում է հեռու մնալ»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս