«Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկեր են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը». Էդվարդ Նալբանդյան

«Եվրոպական միությունից հեռանում ենք, բայց Եվրոպայից չենք հեռանալու, մենք շարունակելու ենք լիակատար դերակատարում ունենալ միջազգային հարթակում՝ ՄԱԿ-ի միջոցով, ՆԱՏՕ-ի միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով»,- այսօր Հայաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընը:

Լրագրողներից մեկը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց՝ Նյու Յորքում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ աջակցում է համանախագահների ինչ-որ հետաքրքիր առաջարկությունների, կարո՞ղ եք ասել՝ ինչի մասին է խոսքը:

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Նյու Յորքում նախարարները, եռանախագահների  հետ միասին, խոսել են նախագահների հանդիպման և եռանախագահների՝ տարածաշրջան այցելության մասին: Եռանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին, իրենք գալու են՝ նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը: Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930