«Եթե մարդը նստած է իր աթոռին և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ես որպես ՀՀ ֆինանսների նախարար պետք է անտարբեր չլինեմ դրա նկատմամբ»:
ՀՀ Վերահսկիչ պալատը փաստել է, որ ակտիվների ոչ արդյունավետ կառավարման արդյունք է այն, որ «Սորսիո» ընկերությունում ունեցած 50% բաժնեմասն օտարելու արդյունքում Հիմնադրամը ստացել է ընդամենը շուրջ 3 մլն ՀՀ դրամի եկամուտ:
Հայաստանում 2016 թվականին հունվար-սեպտեմբերին բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 14 մլն 171,2 հազար տոննա:
Ուղեղի հնարավորություններով ու գիտելիքներով շատ մրցունակ ենք արտասահմանյան շուկայում. դրա վառ ապացույցը Գերմանիայում և այլ զարգացած երկրներում աշխատող հայ մասնագետներն են, ովքեր իրենց կրթությունն այստեղ են ստացել:
Այսօր իշխանության մեջ գտնվողների սստեղծագործականությունը բավականացնում է ընդամենը խաղաղություն չգտնելու համար արդարացումներ ու հիմնավորումներ փնտրելուն։ Մեկ էլ՝ ևս 1000 դրամ քաղաքացիներից գանձելուն։ Հանուն հայրենիքի ու զինվորի։ Ոչ թե կենդանի զինվորի, այլ զոհված։ Ապագայում զոհվելիք։
«Ադրբեջանը Վիեննայից ու Սանկտ Պետերբուրգից հետո Հայաստանից զիջումների ակնկալիք է ունեցել»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
ՀՀ վերահսկիչ պալատն այս տարի մինչև սեպտեմբերի 1-ն ուսումնասիրել է 2015թ.-ից սկսած ՀՀ սփյուռքի նախարարության կողմից պետական բյուջեի ծրագրերով հատկացված միջոցների օգտագործումը:
«Մինչ ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ 1000 դրամների անհրաժեշտություն առաջացավ, մինչև չհասկանամ՝ ինչպես են ծախսվել վարկերը, ինչպես են կատարվել գնումները, որտե՞ղ են այդ փողերը, ես նման հազար դրամ տալու ցանկություն չունեմ»:
Թեև Հայաստանի պետական պարտքն արդեն գերազանցել է ՀՆԱ-ի 50%-ը, ՀՀ կառավարությունը պնդում է, որ այն կառավարելի է և մտահոգիչ չէ:
Պետական պարտքի կառավարումը Հայաստանում սկսվել է սպիտակ թղթից, այնուհետև 90-ականներին պարենային նվազագույն կարիքներն ապահովելու համար արտաքին աղբյուրներից սկսեցին միջոցներ վերցնել: Այս մասին այսօր Ծաղկաձորում պետական պարտքի վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը:
Պարզվում է՝ գեներալի քունը խանգարում է: Առավոտյան հարևանի տուն են ներխուժում Մանվել Գրիգորյանի թիկնապահները՝ «Ձեր աքլորը մեր գեներալի քունը խանգարում ա, մի խոսքով՝ էդ աքլորին մեզ պիտի տաք»: Տանտերը, ով Արցախյան ազատամարտի մասնակից է, կտրականապես հրաժարվում է. «Բա որձակ ա՝ պիտի ծուղրուղու կանչի»:
Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը գտնում է՝ կառավարության ծրագիրը դեռևս չի կարելի ընկալել՝ որպես լիակատար ծրագիր։ Նրա գնահատմամբ՝ ծրագիրը պետք է ունենա բաղադրիչներ, կապ չունի՝ այն կառավարությա՞ն ծրագիր է, թե՞ կորպորացիայի։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում համեմատաբար հանգիստ է:
Բացառությամբ «Ալեքս Գրիգի»՝ մյուս բոլոր խոշոր սուպերմարկետների ցանցերը զգալիորեն ավելացրել են հարկերը
«Այս տարածաշրջանը կարևոր է Ռուսաստանի համար, և այս տեսանկյունից, որպես երկրորդական գործոն, ամերիկացիները փորձելու են արձագանքել հարավկովկասյան իրադարձություններին։ Կարծում եմ, ԼՂ հակամարտության վերաբերյալ ամերիկյան կողմի վերջին հայտարարությունների նման, գործընթացը շարունակվելու է»։
Նոյեմբերի 8-ին մի խումբ մտավորականներ բաց նամակ էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ահազանգելով նշանավոր ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տան անմխիթար վիճակի մասին:
«Բանակը չպետք է նվազեցնի իր մարտունակությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով անցած գիշեր և այսօր շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի նախաձեռնած սադրիչ գործողություններին։
«Ազգ-բանակ գաղափարախոսությունն է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է պատասխանատվություն զգա բանակի համար, որովհետև բանակը բոլորի համար անվտանգություն է ապահովում: Սա ապահովագրական համակարգ է, որը սոցիալական համակարգից պետք է տարբերել»
«Պաշտպանության բանակը և Զինված ուժերն ամեն ինչ անելու են` կանխելու համար Ադրբեջանի հարձակումները»,- այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում Զոհված և հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նոյեմբերի 11-ի ժամը 12:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Յարըմջա) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված ականանետային հարվածները որոշակի ընդմիջումներով շարունակվել են մինչև 15:30-ը:
Ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը:
Թրամփը խոստացել է նոր արգելքներ դնել ամերիկյան ներմուծումների ոլորտում: Իսկ դա նշանակում է, որ նվազելու է հանքահումքի գինը: Էժանանալու են արդյունաբերական խոշոր ձեռնարկությունների արժեթղթերը:
«Իմ կարծիքով՝ Ամերիկայի բերած վտանգները չեն սահմանափակվում միայն ինտերնետով, դրանք նաև ռազմական ու տնտեսական ասպեկտներ ունեն»:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի սոցիալական պատկերի և աղքատության մասին իր զեկույցում (2016) որոշ տվյալներ է ներկայացրել՝ 2012-2015թթ. միգրացիայի հետ կապված։
«Ուշագրավ է, թե ինչպես է Թրամփը սկսելու հաղորդակցվել Ռուսաստանի հետ, որի առնչությամբ արդեն բազում հայտարարություններ է արել՝ խոստանալով կառուցել նախանձելի հարաբերություններ Պուտինի հետ, չմեղադրել նրան Ուկրաինայի, Սիրիայի համար»։
«ԵՏՄ-ի հետ կապված պետք է հաշվի առնել մի քանի շատ կարևոր հանգամանք, որպեսզի հիասթափության առաջ չկանգնենք»,- ասում է Սամվել Ֆարմանյանը։
«Քլինթոնն իր ողջ ընտրապայքարի ընթացքում որևէ պահի որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել հայկական համայնքի հանդեպ, չի պատասխանել հայկական համայնքի դիմումներին, որպեսզի որևէ հայտարարությամբ հանդես գա կամ հանդիպում ունենա հայերի հետ»։
«Ընտրությունները ցույց տվեցին ամերիկյան ժողովրդավարության բավականին լուրջ ճգնաժամ։ Գաղտնիք չէ, որ երկու թեկնածուն էլ ունեին լայն բացասական վարկանիշ։ Մենք այդ աճող թվերը տեսել ենք այս քարոզարշավի ընթացքում»։
Կառավարության նոր ծրագրում կա մի կետ, որը խնդրահարույց է. 2018թ. գիտության ֆինանսավորման մեծ մասն ուղղորդվելու է դեպի կիրառական ծրագրեր: Նման պարագայում հարց է առաջանում՝ ինչպե՞ս է գնահատվելու գիտական ծրագրի հիմնարար կամ կիրառական լինելը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ՀՀ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է սկսել Երևանում ու ՀՀ մարզերում՝ տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման ուղղությամբ: Քաղաքացիներին զանգահարում են ու խնդրում ներկայանալ Ոստիկանության բաժիններ: