«Ներմուծվող և վաճառվող բոլոր ապրանքները պետք է լինեն սերտիֆիկացված, պետք է ունենան հայերեն մակնշում, որտեղ նշված լինի՝ որ երկրից է տվյալ ապրանքը ներմուծվել, ում կողմից, պիտանելիության ժամկետը»,- ասաց նա:
Կաղապարներ։ Մտակաղապարներ՝ անձնային հարթությունում, վարքագծային նորմեր՝ հանրային մակարդակում։ Խորքում հենց դրանք են հասարակության կառավարման, ենթարկեցման հիմնական գործիքները, որոնց արտահայտություններն առավելապես տեսնում ենք քարոզչության մեջ։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Արցախում լրագրողներին հայտարարել էր, որ Հարկային օրենսգրքի նկատմամբ իր վերաբերմունքը երկակի է, քանի որ մի կողմից՝ այն իրավունք ունի ապրելու և տրամաբանություն ունի դրա տակ, սակայն կա բիզնես-միջավայրի բացասական արձագանքը, որ սպիտակ դաշտում աշխատողներն են պատժվում և նրանց բեռն է ավելացվում, իսկ ստվերի հետ աշխատանք չի տարվում:
Բյուջե 2017-ի ակնհայտ թերություններից մեկը, որը հարուցել է տնտեսագետների մտահոգությունը, բացասական սցենարի բացակայությունն է: Օրինակ՝ եթե չարձանագրվի համախառն ներքին արդյունքի 3.2% աճ, այլ նույնքան անկում լինի, այդ 3.2%-ի վրա կառուցված մյուս՝ բացասական սցենարներն անտեսվել են:
«Իրոք, որոշակի խառնաշփոթ կա մեր արդի մշակութային կյանքում, և դա ինչ-որ տեղ բնական է, քանի որ գործում է առաջարկության և պահանջարկի գաղափարը: Այդ պայմաններում բնական է, որ հայտնվում են իսկապես անճաշակ կատարումներ»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը երեկ Ազգային ժողովում հայտարարել էր, թե խնդիր կա բարձրացնելու խորհրդատվության մակարդակը, ինչպես նաև կա մասնագետների խնդիր, որոնք կարող են այսօր ֆերմերներին ցույց տալ նոր տեխնոլոգիաները և ուղղություն ցույց տալ, թե ինչպես կարելի է զարգացնել իրենց բիզնեսը։
Քաղաքացիականության գիտակցության բացակայությունն է իշխանության հավերժական վերարտադրության հիմնական գրավականն ու աղբյուրը և ոչ թե բռնաճնշումները, ընտրակաշառքը կամ ընտրակեղծիքները, ինչպես թվում է առաջին հայացքից։
«Նոր պայմանագրում բեկումնային փոփոխություններ չեն լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ռուս-հայկական համատեղ զորամիավորման շուրջ առկա տեսակետներին:
«Ես դեռ չեմ հասցրել դրա մեջ մտնել: Ես այսօրվա դրությամբ պետք է շատ արագ կարգաբերեմ ապագա խնդիրները, հետո կտեսնենք: Որովհետև մենք նմանատիպ ձևով կարող ենք նայել, թե 5 տարի, 10 տարի առաջ վերահսկողությունն ինչ է արել»,- ասաց Վ. Արամյանը:
«Օրինակ՝ քննչական կոմիտեում ի՞նչ են անում 1035 հոգին: Պատկերացնո՞ւմ եք, երկրի այս աղքատ վիճակում սրանք ինչ աշխատավարձեր են ստանում: Դատախազության ապարատ՝ 629, ԴԱՀԿ՝ 413, մարզպետարաններից՝ Գեղարքունիք՝ 184, Արագածոտն՝ 121, Արարատ՝ 133, Լոռի՝ 150, Կոտայք՝ 137, և այլն: Ի՞նչ են անում մի մարզպետարանում այդքանը: Ու սա գիտե՞ք ինչ փողեր է տանում»:
«Պետք է ասել՝ թողեք հեռացեք մեր երկրից, էնպիսի մարդիկ թող գան, որ կսիրեն մեր երկիրը: Գան մարդիկ, որ չեն բռնաբարի ու թալանի մեր երկիրը ու երկիրը երկիր կդարձնեն: Թե չէ՝ 1000 դրամ կտաք, չեք տա, Կոլումբիայից հայ մարդ կգտնեք, որը երկու կոպեկ ավելի կտա… այնպիսի հարցեր են, որոնց մասին չարժե անգամ խոսել»,- նշեց նա:
168.am-ի զրուցակիցն այս անգամ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող՝ Հուշարձանների պահպանության և օգտագործման գործակալության պետ Արմեն Աբրոյանն է, ով համաձայնեց պատասխանել իրեն վերագրված բացթողումների մեղադրանքին:
«Երբ Նանորը կամ Արմենակն ասում են, որ թափանցիկ չէ, ես էլ ասում եմ՝ մի հատ օրինակ բերեք, ես էլ բացատրեմ՝ թաթանցի՞կ է, թե՞ թափանիցկ չէ։ Բայց նրանք օրինակ չունեն, ու դրանք մերկապարանոց հայտարարություններ են»։
Ընդդիմությանը մեղադրելն, իհարկե, հիմա մոդայիկ է ու թրենդային։ Բայց ընդդիմության դաշտում կա այն, ինչ կա։ Որովհետև չկա այն, ինչը լինելու դեպքում ընդդիմությունը կարող էր լինել ավելի ֆունկցիոնալ ու ավելի արդյունավետ։ Փող։ Դա Հայաստանում ամեն ինչով, բայց քաղաքականությամբ զբաղվելու առաջին նախապայմանն է։
Վերջին 10 տարիների ընթացքում Երևանի ոչ մի մշակութային օբյեկտ չի ներառվել պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում:
«Շքեղության հարկ տերմինը անհստակ է, պարզ չէ, թե ինչն է շքեղություն, ինչը՝ ոչ: Հիմա մենք աշխատում ենք գույքահարկի վրա և կներկայացնենք մոտակա ամիսներին: Այն վերաբերում է բարձրացմանը»,- ասաց փոխվարչապետը:
1000 դրամ պարտադիր վճարները կամավոր դարձնելու մասին առաջարկ է ներկայացվել, և հարցը ենթակա է քննարկման օրինագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Ապօրինի հարստացման քրեականացումը հույս ունենք և ներկայացրել ենք այդ տրամաբանությամբ, որպեսզի դառնա արդյունավետ պայքարի մեխանիզմ: Հրապարակային է լինելու գույքը, որի ավելացումը, եթե չունի բացատրություն, ապա սեփականատերը պետք է ենթարկվի որոշակի պատժամիջոցների, որոնք հստակորեն նշված են»:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ։
Գործադիր մարմնի նիստում քիչ առաջ որոշում կայացրեց լուծարել ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը: «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն կուղղեն պետական բյուջե, իսկ գույքը կամրացվի ֆինանսների նախարարության աշխատակազմին:
«Պարոն Շաբոյանին և տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորում ենք իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայում, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգույթուններն ավելի շատ են»:
«Իրենց տրվում է ժամկետ՝ բացթողումները լրացնելու համար: Եթե չեն լրացնում, նոր մենք կիրառում ենք օրենքի համապատասխան կետերը»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Գ աղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական և ֆինանսական շարժը կենտրոնացած է հիմնականում մայրաքաղաքում։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի Հանրապետության մարզերը և Երևանը, 2016» զեկույցի տվյալները հերթական անգամ հիշեցնում են այս ոչ համաչափ պատկերի մասին։
Համաշխարհային մամուլը նորից սևեռվել է նույն թեմայի վրա։ Ռուսաստանում կաշառակերության մեղադրանք է հարուցվել ՌԴ Տնտեսական զարգացումների նախարար Ակեքսեն Ուլյուկաևի նկատմամբ: Պուտինի երկրպագուները ոգևորված են: Նրանց կարծիքով` կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ է հավաքում:
«Ներկայումս Ղարաբաղը դեռևս մաքսիմալ կերպով հեռու է նոր աշխատակազմի տեսադաշտից, բայց երբ նա ամեն դեպքում հայացք ուղղի դեպի Ղարաբաղ, ապա դա, ամենայն հավանականությամբ, ձեռնտու չի լինի Երևանին, Բաքվին և Մոսկվային»։
«Ես չեմ սպասում բեկում, քանի որ կարծում եմ, որ ՌԴ իշխանություններն ունակ են երկակի խաղ խաղալ, կցանկանան Ադրբեջանից ստանալ ավելի մեծ հավաստիացումներ, քան հիմա ունեն այն մասին, որ Ադրբեջանը ռուսական ուղեծրում է»։
«Հայաստանի նորագույն պատմության մեջ և՛ «Դրոյի», և՛ «Հոկտեմբերի 27»-ի և՛ «Սասնա ծռեր» խմբերի անդամները նույնպես հայեր էին, բայց զինված պայքարի նպատակն արդեն Հայաստանի ներքին խնդիրների լուծումն էր, իսկ թիրախները` սեփական երկիրը և այդ երկրի քաղաքացիները»։
«Եվս երկու-երեք փուլից կավարտենք բանակցությունները, չեմ կարծում, որ ավելին պահանջվի: Երբ ավարտենք բանակցությունները, ՀՀ-ն պատրաստ կլինի ստորագրել համաձայնագիրը: ԵՄ-ն ներքին համաձայնեցման գործընթացի կարիք կունենա»:
«Իմ տեղեկություններով՝ սպառնալիքի ժամանակ տեղում է որոշվելու այս զորամիավորման հրամանատարության հարցը՝ կախված նպատակահարմարությունից դա կիրականացնի կամ հայկական, կամ ռուսական կողմը, դրանում արտառոց ոչինչ չեմ տեսնում»,- ընդգծեց Լուկիանովը։
«Անկախ նրանից՝ կլինի Վարդան Արամյա՞նը, թե՞ պարոն Զուրաբյանը, ես պետք է ամեն ինչ անեմ, որ պարոն Զուրաբյանը վեց ամիս հետո ինձ փոխարինելու դեպքում խնդիրներ չունենա»։ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ Վ. Արամյանին հորդորեց չշտապել. «Մի շտապեք այդքան»։