«Խնդրանքով կամ ցանկություններով վարչապետ չեն լինում». Վահրամ Բաղդասարյան
«Խնդրանքով կամ ցանկություններով վարչապետ չեն լինում, մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին: Երբ քննարկում կկազմակերպենք, յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, պարտավոր է ենթարկվելու քաղաքական որոշումներին, և երբ կազմակերպենք քննարկում, այդ հարցին կանդրադառնանք: Դրանք միայն ցանկություններ են առայժմ»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշեց, որ առայժմ ՀՀԿ-ն պատրաստվում է ՀՀ նախագահի ընտրություններին, որը կայանալու է մարտի 2-ին, և դրանից հետո կանցնեն վարչապետի թեկնածուի քննարկումներին. «Առայժմ որևէ անձի շուրջ քննարկում չի կազմակերպվել»:
Անդրադառնալով իր ցանկություններին` Վ.Բաղդասարյանը նշեց. «Ես գիտեմ՝ ում եմ ցանկանում, և գիտեմ՝ թե ում պետք է առաջադրեմ: Որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել իր ցանկությունները բարձրաձայնել»: