«Դա ՊՈԱԿ չի, որևէ կապ չունի պետական միջոցների հետ, որևէ կապ չունի բյուջետային ծախսերի հետ, որևէ լումա չի օգտագործվել դրա վրա: Հատուկ, միտումնավոր շեղում է կատարվում, որ մենք այնտեղ եսիմինչ ծախսեր ենք արել: Ո՛չ, ՀՀ որևէ քաղաքացու գրպանից վերցված փող չի, որևէ մեր քաղաքացու ուսերին բեռ չի»:
Այն, ինչին պայմանականորեն կոչում են ազնվականություն, Հայաստանում անդառնալիորեն վերացել է, վերացել է այն աստիճանի, որ ազնվականության տեղը զբաղեցրել են ամենաանազնիվները։ Ազնվականության տեղը զբաղեցրել է լյումպենը՝ նպաստելով լյումպենի ավելի լայն խավի զարգացմանն ու բարգավաճմանը։
«Մենք ընդունում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն ժողովուրդների ինքնորոշումը ոչ մի ձևով չի հակասում տարածքային ամբողջականության սկզբունքին, քանի որ տարածքային ամբողջականությունն առնչվում է պետությունների միջև հարաբերություններին, իսկ ինքնորոշումը՝ մայրաքաղաքի և ժողովրդի, որը կոմպակտ բնակվում է քաղաքակիրթ աշխարհում»։
Հայաստանում Ռուսաստանի նոր ռազմաբազաների ստեղծման անհրաժեշտություն չկա, բավարար է միայն գոյություն ունեցող ռազմաբազաների «ռազմական հզորության ավելացումը»։
Վերջին քննարկումները խորհրդարանում հերթական անգամ ցույց տվեցին Հայաստանում քաղաքական բանավեճի մակարդակը, որը բոլոր նշաձողերից ցածր մակարդակ է ու մակարդակի բացակայություն է՝ ըստ էության։
Նրա խոսքով՝ ՊՆ-ն մսաբանջարեղենային կոնսերվաների հետ կապված խնդիր ունեցել է և շեշտել, որ դա չի կարելի կապել ամբողջ սննդակարգի հետ: «Այն միսը, ձավարեղենը, որ այսօր մատակարարվում են, և լավն են, և քանակով շատ, քան երբևէ եղել են մեր բանակում: Դա է կարևորը»,- շեշտել է Սարգսյանը:
«Հնարավոր է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ կերպով արձագանքենք իրադարձություններին: Օրինակ, շփման գծում որևէ մեկը կրակում է, և, մեր տեղեկություններով, կրակում են ադրբեջանցիները, ես վերցնում եմ հեռախոսը և զանգարահում Ադրբեջանի նախագահին ու նշում. «կրակում են»: Եվ նա իրականում ստուգում է»,- նշել է Ս. Սարգսյանը:
«Գազպրոմ Արմենիան»-ն ներկայացրած հիմնավորման մեջ առաջ է բերել երկու ուղղություն՝ գազասպառողների եւ սպառվող գազի ծավալի վերաբերյալ: Ըստ ընկերության մասնագետների՝ այնքան էական չի ավելանա գազասպառողների քանակը, որքան գազի սպառման ծավալները»,- ասաց նախարարը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց Կոնդի թաղամասի բնակիչների բնակարանների հարցով։
Ժողովուրդն իր բողոքով ցույց է տալիս, որ ընդվզում է անարդարության դեմ, թե չէ բանակը մերն է, պաշտում ենք մեջ զինվորին: Պարզապես ժողովրդին զրկում են ինքնուրույն մտածելու կարողությունից:
«Միշտ ուզել եմ, որ նրանց մասին միայն լավը խոսեն: Շատ բան էինք պահանջում երեխայից: Որ նա հայրենասեր է, ընկերասեր ու իր խոսքի տերն է, իհարկե, գիտեինք, բայց ինձ հարցնում են՝ դուք պատկերացնո՞ւմ էիք, որ նա կարող է այդպիսի բան անել. ինձ թվում էր, որ նռնակ պայթեցնելը մնացել է 1941-45թթ., և դրանից հետո այդպիսի բան ոչ լսել էի, ոչ պատկերացնում էի՝ 21-րդ դարում զինվորը պետք է նռնակ պայթեցնի, որ և՛ գերի չընկնի, և՛ հետը թշնամուն տանի… չեմ պատկերացրել: Մենք թերահավատորեն էինք վերաբերվում մեր երիտասարդներին, բայց պարզվեց, որ նրանք իսկական հայ են, որովհետև հայի արյան մեջ է դա»:
«Ես կարծում եմ, որ մենք զոհված, իրենց կյանքը տված կամ վիրավորված, առողջությունը կորցրած ընկերների հարցը պետք է լուծենք նաև կենդանի զինվորների հարցի հետ միասին»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ նման տեսակետ հայտնեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը։
«Տրամաբանությունը շատ պարզ է` սահմանադրական բարեփոխումներից հետո այլևս քաղաքկանության մեջ կուսակցական գործիչների դերակատարումը պետք է բարձրանա: Եթե դու ուզում ես զբաղվել քաղաքականությամբ, պետք է լինես այս կամ այն կուսակցության անդամ»:
Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ չեն: Ցանկացած երկրում, ցանկացած իշխանության մեջ կգտնվեն պաշտոնյաներ, որ բարեխիղճ են: Իմ խնդրանքը Ձեզ` տեսեք ավելի շատ բարեխիղճներին»:
«Ամենայն հավանականությամբ, չեն լինի դրամատիկ փոփոխություններ, ինչպես շատերն ակնկալում են։ Ժամանակի ընթացքում սա, հնարավոր է, փոխվի՝ հատկապես, եթե տեղի ունենան աշխարհաքաղաքական վերադասավորումներ, օրինակ՝ երբ Ադրբեջանն ավելի կարևոր դառնա Ռուսաստանի համար՝ որպես կամուրջ դեպի Իրան»։
«Բաքուն ազդանշաններ է տալիս Մոսկվային այն մասին, որ պատրաստ է դիտարկել եվրասիական ինտեգրացիայի հարցը միայն նախապես Ղարաբաղի շուրջ հստակության դեպքում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը:
«Վերահսկիչ պալատն արձանագրում է միայն փաստեր, արձանագրության հիման վրա էլ կազմվում են ընթացիկ հաշվետվությունները»,- 168.am-ին ՎՊ-ի պաշտոնական տեսակետը փոխանցեց պալատի մամուլի քարտուղար Արամ Ալավերդյանը` մեկնաբանելով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) հայտարարությունը, որ ՎՊ-ն թերի ուսումնասիրություն է կատարել:
Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջել է 2.25 տոկոսային կետով, որից 0.75 տոկոսային կետը՝ Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք։
«Մենք միջինում 570-580 հազար աշխատողներ ունենք: Նրանց մասով հաշվարկվել է՝ մուտքային ցուցանիշն ինչքան է լինելու. ստացվում է` տարեկան մոտ 6.2-6.3 մլրդ դրամ է լինելու»:
Պարզվում է՝ այս գործը դատարանը քննել է արագացված կարգով. ամբաստանյալները նման միջնորդություն են ներկայացրել՝ համաձայնելով մեղադրանքների հետ։ Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում նրանք ամբողջությամբ վերականգնել են հանցագործությունների հետևանքով պատճառված նյութական վնասը։
Սեյրան Սարոյանը նշեց, որ ով զինվորի հաց է տարել՝ պետք է պատժվի, բայց, ըստ նրա, չի կարելի բոլոր գեներալների, ամբողջ բանակի վրա ցեխ շպրտել։
Կարեն Կարապետյանի գործունեության ամենահակասական կողմն այն է, որ նա՝ լինելով ռուսական տարածության գործիչ և չմերժելով ռուսականությունից ածանցվող արատները, հանդես է գալիս ավելի շատ արևմտյան ոճի ղեկավարի դիրքերից։
«Տեղերն էլ ցույց ենք տալիս, թե որտեղից: Հերիք է ասեն` որտեղի՞ց: Լավ էլ տեղերը կան, լավ էլ ստվերային շրջանառությունը 2.5-3 անգամ աճեց դրոշմապիտակներից հետո: Ավելին` ո՞վ է խանգարում իրենց, որ հիմա պետական կառույցների բենզինի ծախսը 430 դրամով է հաշվարկված, բայց բենզինի գինն ընկել է այսօր, լիտրը 350 դրամ է և շարունակելու է իջնել»:
«Համանախագահները պետք է մաքսիմալ պահանջկոտ և վճռական լինեն, քանի որ Ադրբեջանի ներկայիս գործողություններն արժեզրկում են, անիմաստ են դարձնում համանախագահների ջանքերը, ավելին, «ապտակում են» և՛ ԱՄՆ-ին, և՛ Ֆրանսիային, և՛ Ռուսաստանին»։
200 խոշորագույն հարկատուներից 115-ը ավելացրել են հարկերը, 85-ը՝ նվազեցրել։
Հայաստանի պրոբլեմը ոչ թե նյութապես աղքատների մեծամասնությունն է, ինչպես թվում է առաջին հայացքից, այլ հոգեպես աղքատների ու նյութապես հարուստների փոքրամասնությունը, որը բացառում է մեծամասնության՝ երբևէ աղքատությունից դուրս գալու հնարավորությունը։
«Վերջին տարիներին եղել է ոչ մեծ ծավալի, բայց որոշակի գումարների վերադարձ պետական բյուջե»,- նշեց նա:
Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Հայաստանում կայացվելու են որոշումներ, որոնց հեղինակների հոգեվերլուծությունը ցանկալի ու հրապարակելի արդյունքներ չի կարող ապահովել ո՛չ հասարակության, ո՛չ էլ, առավել ևս, պաշտոնյաների համար։
Նրա խոսքով՝ նախատեսվում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի և կհամախմբի ինչպես՝ պետական, այնպես էլ՝ հասարակության աջակցության տարբեր խողովակներից ստացված միջոցները։
«Այն արտահայտությունները, որ վերագրվում են ինձ, իրականությունից բավականին հեռու են: Այդ օրը ես մի քանի անգամ այդ հարցին պատասխանել եմ և նման արտահայտություն հասարակության կամ ժողովրդի հետ կապված երբևէ չեմ արել, չեմ մտածել և երբևէ չեմ անելու?: