«Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է»

«Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է»

«Համանախագահների տարածած հաղորդագրությունը բավականին հեշտ «ընթեռնելի» է: Այն ամբողջությամբ արտահայտում է ներկայումս կողմերում տիրող տրամադրությունները, քաղաքական իրավիճակը, դրությունը շփման գծում, բանակցությունների հրամայականը: Ես կարծում եմ, որ որոշ դրական նոտա կա այս հաղորդագրությունում, քանի որ համանախագահները խոսում են զոհի մասին, իրավիճակի մասին շփման գծում, սպառնալիք պարունակող հայտարարությունները դադարեցնելու մասին և ընտրական շրջանի մասին:

Իհարկե, հայտարարությունը հասցեական չէր, որը շատերը քննադատում են, իսկ շատերն էլ ռացիոնալ բանակցային գործընթաց են որակում: Այնուամենայնիվ, ես այս մոտեցումը դրական եմ գնահատում, քանի որ նույնիսկ այսպես հասցեատերերն ուղերձի ուղղությունը կընկալեն, այլ հարց է, որ այն հաշվի չի առնվի, ինչպես մյուս բոլոր հորդորները, որոնք անում են համանախագահները»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրությանը:

Իր հերթին՝ ռուս քաղաքագետ Լուկիանովն ասել է, որ այլևս դժվար է ինչ-որ բան մեկնաբանել, քանի որ ոչինչ չի կատարվում, ամենավտանգավորը, փաստորեն, հենց դա է:

«Երբ կա հակամարտություն, չլուծված խնդիրներ, և ոչինչ չի կատարվում այդ ամենի շուրջ, այն պայթում է: Պետք է հասկանալ նաև դիվանագետներին, երկար հանդիպումներից հետո ձեռք են բերվում պայմանավորվածություններ, որից հետո կողմերից մեկը որոշում է արմատապես փոխել իր դիրքորոշումը, սկսում է այլ շեշտադրումներ անել, ինչպես Երևանը գրավելն է, ինչպես անակնկալ ընտրություններն են, դժվար է այս իրավիճակում անընդհատ արդյունք արձանագրել, դա գրեթե անհնար է»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։