Կրթության, գիտության, առողջապահության և սոցիալական ապահովության ոլորտներում հաջորդ տարվա բյուջետային հատկացումների նվազումը չի ազդելու մատուցվող ծառայությունների քանակի ու որակի վրա:
Վ.Բաղդասարյանի խոսքով՝ Սահմանադրության և ՏԻՄ օրենքի հակասությունն ԱԺ խնդիրն է, այժմ ինչ կատարվում է, համահունչ է Սահմանադրությանը, իսկ լեգիտիմության ճգնաժամ չկա, քանի որ ավագանին շարժվել է ՏԻՄ օրենքով։
«ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից։ Մենք թվարկեցինք այն իրողությունները, որ այսօր նկատելի են, և առաջին արդյունքները կան: Մյուսներին կարող եք հարցնել խղճի մասին, թե ինչպե՞ս էին, եթե ոչ՝ փառաբանում, ապա՝ կողմ քվեարկում նախորդ որոշ կառավարությունների բյուջեին, և ինչ դրական ցուցանիշներ կային»:
2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով
Պարենային զամբյուղի արժեքը Հայաստանում 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով կազմում է 31407.8 դրամ,
«Ամենակոռումպացվածների մեջ են մտնում նաև ոստիկաններն ու ընտրովի պաշտոնյաները»,- նշեց ԹՀԻԿ ղեկավարը։
«Մեզ շրջապատող աշխարհը լի է բազմաթիվ խնդիրներով, և պետք է պարզապես բացել աչքերի կապը ու դիտարկել դրանք, հետո օգտագործելով մեր ունեցած փորձառությունը և տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները՝ լուծել այդ խնդիրները»:
Ներկա ժամանակահատվածում գոյություն ունեն վախերի տարբեր դասակարգումներ: Ըստ այդ դասակարգումների՝ նման հուզական կարգավիճակի բազմազանությունը կարելի է բաժանել բնական, սոցիալական և ներքին վախերի:
Եթե ամբողջ շաբաթվա ընթացքում կարողացել եք ավարտին հասցնել պլանավորված բոլոր աշխատանքները, գիրք ընթերցել, երաժշտություն լսել և անգամ բացահայտել աշնանային տերևների գունային բազմազանությունը, ապա շաբաթն ամբողջական դարձնելու համար պակասում է մի փոքր կինեմատոգրաֆիականությունը:
2018 թ. բյուջետային քննարկումների առաջին «ռաունդն» ավարտվեց։ Ցավոք, այն ընթացավ այնպես, ինչպես և սպասվում էր։ 2 շաբաթ առաջ կանխատեսել էինք, որ կարևոր, խորքային հարցեր բյուջետային քննարկումների ժամանակ շատ քիչ կհնչեն։
«Մենք չենք անձնավորում, անձի խնդիր չենք քննարկում: Այս անձը լինի թե մյուս անձը, դրանից ոչինչ չի փոխվում: Պետք են համակարգային ռեալ որակական փոփոխություններ»:
«Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջացել է նոր դինամիկա: Սակայն դա դեռ չի նշանակում, որ դրական արդյունքներ պետք է ակնկալել»:
«Այդ ամենն ազդում է սահմանամերձ տարածքներում բիզնես անելու գրավչության վրա»,- նշեց Գ.Պողոսյանը։
«Վարկային ռիսկը գնահատում են բանկերը։ Իհարկե, գյուղացիական վարկային շատ ծրագրեր կան, որ սահմանային գյուղերի բնակիչները սուբսիդավորվում են ավելի ցածր տոկոսով, քան մնացածը, բայց վարկային ռիսկը, պարզ է, գնահատում են այն սուբյեկտները, որոնք տրամադրում են վարկեր»:
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Սումգայիթի ողբերգության 30-ամյակին նվիրված՝ իրականացնելու են մի շարք նախագծեր։
«1988թ. փետրվարը ցույց տվեց, որ հայությունը ոչնչացնելու, իրեն չպատկանող հողերը բռնակցելու քաղաքականությունը շարունակական բնույթ ունի։ Ադրբեջանը ոչ միայն չի հրաժարվում դրանից, այլև պաշտոնական մակարդակով կրկնում են դա։ Համայն հայությունը վտանգի տակ է»։
«Եթե Վիեննայում տեղի ունենալիք նախարարական հերթական հանդիպմանը, որը նախատեսվում է այս տարվա դեկտեմբեր ամսին, գործընթացը կոնկրետ առաջընթացի հասնի, ապա 2018 թ. սպասվում է երկու նախագահների` Սարգսյանի և Ալիևի միջև նոր հանդիպում»:
«Վարչապետն ուներ պատմական շանս, որովհետև վերջին անգամ է, որ նախագահ-վարչապետ ռեժիմն է, ապրիլից պետության ղեկավարը վարչապետն է լինելու, բայց նա կորցրեց կառավարման այս համակարգի տիրույթում փոփոխություն անելու շանսը: Նա չկարողացավ տնտեսական մոդելի վրա ազդեցություն ունենալ»:
Կրթության ոլորտում այսօր ստեղծված իրավիճակը նման է խճանկարի (puzzle) կտորների, որի նկարը չունենք։ Մենք ունենք խճանկարի կտորները, փորձում ենք այն հավաքել, բայց քանի որ չունենք նկարը, չենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի։
«Հայտնի խոսք կա՝ կիսադատարկ բաժակ և կիսալիքը բաժակ, մոտավորապես խոսքը դրա մասին է։ Այն, որ մեր տնտեսական համակարգն ընդհանրապես լուրջ բարեփոխումների կարիք է զգում, և առանց այդ բարեփոխումների, թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ հատվածում խոսել դինամիկ զարգացման համար անշրջելի երաշխիքների ձևավորման մասին՝ ուղղակի հնարավոր չի, այստեղ ոչ ոք չի վիճում»։
«Աշխատատեղեր Հայաստանում կան, կարող եմ դա հաստատել։ Այստեղ ներկա գործատուների հետ զրուցելու առիթ ունեցա, տարբեր ոլորտի մասնագետների կարիք զգացվում է նրանց մոտ»:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների` Առինջ մոլի աշխատակիցներին ՊԵԿ-ի տեսուչների կողմից վրաերթի ենթարկելու հայտարարությանը: Նա կոչ արեց` եթե իրոք կան նման դեպքեր, ապա դիմել համապատասխան մարմինների:
«Կարծում եմ՝ գործող նախագահը թերագնահատում է վարչապետի ամբիցիաները, դա իրականում այդպես չի։ Ես տեսնում եմ նաև, որ Կարեն Կարապետյանն ընդերքում լավ աշխատում է»։
Ուսանողական պայքարը դադար վերցրեց: Տարկետման հարցի շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար ժամանակ կա: Ժամանակ կա նաև հասկանալու, թե իրենից ինչ է ներկայացնում Հայաստանի բուհական համակարգը, և ովքեր են մեր ուսանողները: Մինչ 90-ականների ժողովրդագրական ալիքի «հարվածը» մեր բուհական համակարգում ուսանողների քանակը գերազանցում էր 100 հազարը: Վերջին տարիներին ուսանողների քանակը սահուն կրճատվում է. 2012/13 ուստարում բուհ ընդունվել […]
«Ռուսական կողմն անելու է ամեն ինչ՝ բանակցային գործընթացն ակտիվացնելու համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական գործիչ Կոնստանտին Զատուլինը:
ՊԵԿ-ի կողմից հրապարակված 2017 թվականի հունվար-սեպտեմբերի խոշոր հարկատուների ցանկի առաջին 100-յակում տեղ են գտել 5 հանքարդյունաբերական ընկերություններ, որոնցից 3-ը՝ առաջին տասնյակում։
«Բոլորիդ հորդորում եմ ՝ձեր ներսում փնտրեք ձերը և չփորձեք նմանակել անգամ Սիլիկոնային հովտին, կերտեք ձեր սեփական երազանքը, որպեսզի ձեր տարածաշրջանում և երկրում լինեք հպարտ ու սեփականատեր: Քաջալերում եմ ձեզ՝ սկիզբ դրեք սեփական start up-ներին և առաջ շարժվեք»:
«Հայաստանի ասոցիացման դուռը փակ է այլևս, թեև ՀՀ-ում շատ են խոսում, որ մի օր Հայաստանը կարող է ասոցիացվել ԵՄ-ին, սակայն ԵՄ-ի հետ ասոցիացումը մի գլոբալ գործընթաց է, այն, ինչպես 2013-ին, այնպես էլ՝ այսօր կամ ապագայում չի կարող տեղի ունենալ մասնակի, կիսատ»:
Պարզվում է՝ «Առինջ Մոլում», «Փեթակում», «Սուրմալուում» աշխատող 1454 տնտեսվարողներից 181-ը օրական անում են միջինը 2700-2800 դրամի առևտուր։
Հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը 10%-ով ավելի վատ չի ապրելու, հակառակը` մարդկանց կյանքը բարելավվելու է, քանի որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2018-ին աճելու է շուրջ 300 դոլարով: Նման պնդում այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: