Բաժիններ՝

Ինչպե՞ս է ազդել Կարեն Կարապետյանի կառավարությունը կոռուպցիայի ընկալման վրա

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն ամեն տարի դեկտեմբերի 9-ի՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակում է մեր երկրում հանրության կողմից կոռուպցիայի ընկալման մասին տվյալներ։ Այս տարի ևս նման զեկույց է նախապատրաստվում։ Դրանում կարտացոլվի նաև վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության անցած մեկ տարում կոռուպցիայի ընկալման փոփոխությունը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԹՀԻԿ ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հրաժարվելով որևէ նախնական գնահատական հնչեցնել։

«Այդ ժամանակ հատուկ կպատրաստենք և կներկայացնենք»,- ասաց նա։

Վ.Հոկտանյանը նկատեց, որ նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում առավել կոռումպացված ընկալվողները պետական պաշտոնյաներն են, մասնավորապես՝ նշանակովի պաշտոնյաները, ինչպես նաև պետության նախագահի աշխատակազմն ու նախագահը։

«Ամենակոռումպացվածների մեջ են մտնում նաև ոստիկաններն ու ընտրովի պաշտոնյաները»,- նշեց ԹՀԻԿ ղեկավարը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս