Ադրբեջանը էլեկտրաէներգիա կմատակարարի Վրաստանին

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2026 թվականի մայիսի 18-ին Բաքվում ստորագրված «Ադրբեջանի կառավարության և Վրաստանի կառավարության միջև Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարման և Վրաստանի տարածքով էլեկտրաէներգիայի տարանցման մասին համաձայնագիրը» հաստատելու մասին։

Համաձայն հրամանագրի՝ համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը պետք է ապահովի դրա դրույթների իրականացումը, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ Վրաստանի կառավարությանը ծանուցում ուղարկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031