Բաժիններ՝

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է չեղարկել Սիրիայի դասակարգումը՝ որպես ահաբեկչության հովանավոր պետություն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

«Այս պատմական քայլը նոր հնարավորություններ է բացում տնտեսական աճի և վերականգնման համար՝ սիրիացի ժողովրդին տալով հզորանալու հնարավորություն», – գրել է Ռուբիոն X-ում հուլիսի 8-ի ուշ երեկոյան:

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հետ: Լրագրողների հարցերին պատասխանելիս ԱՄՆ նախագահը չէր բացառել, որ Սիրիան կարող է հանվել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից:

Reuters-ը հիշեցնում է, որ այս ցանկում գտնվելը սահմանափակում է ամերիկյան օտարերկրյա օգնության մատակարարումները, պաշտպանական զենքի արտահանումը և ֆինանսական որոշ գործարքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031