Ադրբեջանը հստակ ազդակներ է ուղարկում և հասկացնում` «հարգելի բարեկամներ, մեր գազային կազմակերպությունն առաջին խոշոր հարկ վճարողներից է, և չէինք ցանկանա այլ տրամադրություններ առկա տնտեսական և առևտրային հարաբերություններում»:
Եթե աճի այս տեմպերը տրամաբանական ինչ-ինչ բացատրություններ ունեին, ապա ծառայությունների ոլորտի աճի մասին հրապարակված կրկին երկնիշ՝ 11,1 «գոլդ» համարով աճը դժվար է ընկալել ու մեկնաբանել:
«Պետք է աշխատենք, որ մարդիկ զգան իրենց վրա առաջին հերթին»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց նախարարը։
«Անցել են ընտրությունները, կարծում եմ, շատ ավելի հանդուրժողական մթնոլորտում: Մեր թիմը ստացել է մեր երկրում փոփոխություններ անելու քվեն: Այդ իսկ պատճառով իմ հորդորը բոլոր մեր թիմակիցներին` աշխատանքային ռեժիմը հայտարարում ենք արտակարգ իրավիճակ»,- ասաց Կ.Կարապետյանը:
«Կինոինդուստրիան ունի ստանդարտ կրետերիաններ՝ եթե կինոն նկարահանվում է, ուրեմն կա՛մ պետք է մտնի մեծ փառատոներ, կա՛մ կինոշուկա: Եթե ձեր կինոն ոչ մի տեղ պահանջված չէ, ուրեմն դուք կինո չեք նկարում, և վերջ»:
«Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է Մոդեստ Կոլերովը:
ՀԱԿ-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, տարիների ընթացքում կորցրեց իր ընտրազանգվածը հենց դիրքորոշումների փոփոխության և սկզբունքներին չհետևելու պատճառով:
«Եթե մարդիկ կան, որ դժգոհ են այս անգամվա արդյունքներից, ապա ժողովուրդը պետք է ավելի շատ մեղադրի ինքն իրեն, որովհետև գիտենք՝ ինչպես են ընտրություններն ընթացել, և ժողովուրդն էլ է մեղավոր, եթե արդյունքներից գոհ չեն»։
Մեր հարցը, թե «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմադի՞ր, թե՞ այլընտրանք է լինելու, Վ. Բոստանջյանին զայրացրեց. «Ես հո երեխա չե՞մ, որ կատակի վերածենք մեր խոսակցությունը: Գնացեք՝ միամիտներին, խեղճուկրակներին, տարաբախտներին հարցրեք: Այլընտրանք, դուք նման բան գիտե՞ք, դուք լսո՞ւմ եք՝ ինձ ինչ եք հարցնում»:
«Այս ընտրությունները մեծ պարտություն էին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի համար, ինչը նշանակում է, որ նա՝ որպես քաղաքական գործիչ, այլևս վերջացած է, նրա կեցվածքը Ղարաբաղի և խաղաղության վերաբերյալ իրենից արժեք չի ներկայացնում Հայաստանում»։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները` բոլոր 2009 տեղամասերի նախնական տվյալներով:
«Այս ընտրությունների տարբերությունը նախորդ ընտրություններից եղավ այն, որ, եթե առաջ մարդկանց գումար էին վճարում և «բերում-լցոնում» էին մարդկանց ընտրատեղամաս և ստիպում էին քվեարկել, ապա այս ընտրություններին մարդիկ կամավոր «ինքնալցոնվեցին, կամավոր ինքնալցոնում եղավ»»:
Որոշ ուժեր բավարարվեցին հաղորդագրություններ տարածելով, նրանց անդամների հիմնական մասի հեռախոսներն անհասանելի էին, ոմանք էլ մերժում էին որևէ մեկնաբանություն տալ։
168.am-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավար, սահմանադրագետ Հրայր Թովմասյանը պարզաբանեց, որ համամասնական ընտրական համակարգով մանդատների բաշխման մի քանի հայտնի բանաձևեր կան, որոնք որոշակի առանձնահատկություններ ունեն։
«Գործադիր մարմնի նիստում ՀՀԿ նախագահը կորոշի, կհայտարարենք։ Դեռ շուտ է այդ մասին խոսելը»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀՀԿ ԳՄ նիստը կկայանա առաջիկա հինգշաբթի օրը։
«Ժամանակացույցը վաղուց սահմանված է, արդեն սկսվել է դիտորդների և ԶԼՄ-ների հավատարմագրման գործընթացը, այս պահին կազմավորվում են ընտրատեղամասերը, և այլն։ Այսինքն՝ ԿԸՀ-ի սահմանած ժամանակացույցի համաձայն՝ բոլոր գործառույթները, չնայած ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, ԿԸՀ-ն իրականացնում է»,- ասաց Հ.Հարությունյանը։
«Փաստորեն, մենք տեսանք, որ նույնիսկ պարոն Տեր-Պետրոսյանը մեծ նշանակություն տվեց հեռուստատեսությանը, եթե որոշեց տալ հարցազրույցներ: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ես էլի չեմ հիշում որևէ դեպք, որ նա այցելեր որևէ հեռուստատեսության տաղավար, ինքը տվել էր հարցազրույցներ, բայց դա տեղի էր ունենում իր տանը: Փաստորեն, սա նույնպես պատմական իրադարձություն էր»
«Ընդդիմության զգալի մասը լինելու է ոչ խորհրդական, և կարելի է սպասել քաղաքացիական ակտիվություն։ Այն ուժերը, որոնք չմտան խորհրդարան, կփորձեն ակտիվ լինել հասարակական-քաղաքական դաշտում։ Այս պահին այդ ուժերը լծակներ չունեն հետընտրական զարգացումների համար»։
Կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրություններն անցան, ըստ էության, սպասելիի և կանխատեսելիի շրջանակներում։ Ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրախախտումների գրեթե բոլոր ավանդական եղանակները՝ ընտրակաշառքներ, ընտրողների զանգվածային տեղափոխում, ճնշումներ, վախի մթնոլորտ։
«Հաղթե՞լ են, թող իրենց տանը, իրենց նեղ շրջապատում բաժակ բարձրացնեն՝ էլի ամոթները երեսներին՝ ղուրբան լինելով էն երեխեքին, որ պառկած են Եռաբլուրում: Գիտե՞ս ինչ՝ մեզ անհապաղ ինքնամաքրում է պետք…»:
«Հետընտրական պրոցեսները պարտադիր չի՝ լինեն միտինգներ, անկարգություններ: Հետընտրական պրոցեսը նշանակում է՝ շարունակել պայքարը, նոր ընտրություններ են սպասվում Երևան քաղաքի համար, սպասվում են նոր տնտեսական, ֆինանսական, քաղաքական ճգնաժամեր: Այդ բոլորին մենք պետք է պատրաստ լինենք: Մենք քաղաքացիական պատերազմի պատրաստ չենք, քաղաքացիական խժդժությունները մերժում ենք, մենք չենք գնալու արյունահեղության»:
Ընդդիմության պատկառելի ներկայացվածությունը խորհրդարանում այսուհետ հնարավորություն կտա վերջինիս ամբողջությամբ օգտվել խորհրդարանական համակարգում ընդդիմությանը ընձեռնված վերահսկողական գործիքակազմի ողջ համալիրից, ինչը հավասարակշռված, վերահսկելի ու արդյունավետ կառավարման գլխավոր գրավականն է:
«Հայ ընտրողը պատմական իմաստություն դրսևորեց»,- այս մասին այսօր Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ ռուսաստանյան տաղավարից ասաց Ռուսաստանի Դաշնության «Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի» տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«ՀՀԿ-ն և, ինչ-որ առումով, նաև «Ծառուկյան» դաշինքը մնում են ամենառեսուրսային կուսակցությունները, և նրանք ունեն որոշակի հնարավորություններ ընտրողների ձայների վրա ազդելու համար»:
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ըստ ընտրական տարածքների յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ռեյտինգային ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածուի կողմ քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը:
«Ես ուրախ եմ նրա համար, ով ընտրվել է ժողովրդի քվեարկության արդյունքում: Եվ հետո, ես առանձնապես չեմ համակրում այն մարդկանց, ովքեր դուրս են գալիս երկրից և սկսում են քննադատել քաղաքականությունն ու երկիրը»:
Քիչ առաջ մեկնարկեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների մամուլի ասուլիսը:
«Եթե որևէ մեկը կփորձի իր պատգամավորական մանդատի ձեռքբերման վերաբերյալ պոզիտիվ բան ասել, դա կլինի արհամարանք ու կեղծիք բոլորիս նկատմամբ, մենք լուրջ անելիքներ ունենք՝ փրկելու ՀՀ-ն այս վարակից, որը կոչվում է ժանտախտ»:
«Ընտրությունների բացության և թափանցիկության տեսանկյունից մեր հայաստանյան գործընկերները գերազանցեցին նույնիսկ մի շարք արևմտյան երկրներին, որոնք փորձում են մեզ սովորեցնել, թե ինչպես պետք է ընտրություններն անցկացվեն»։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրեթե ամբողջությամբ հաշվարկել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Ժամը 12:00-ի դրությամբ ստացվել են բոլոր 2009 տեղամասերի տվյալները: