Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը 7 ժամ տևած քննությունից հետո բավարարեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։
«ԵՄ-ն ուշի ուշով կհետևի երևանյան իրադարձությունների ելքին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կոնրադ Զաշտովտը:
Զորակոչիկայի՞ն, թե՞ պրոֆեսիոնալ բանակ: Այս հարցին պատասխանելու համար բավական չէ թռուցիկ ծանոթությունը «զարգացած երկրների» փորձին, ոչ էլ՝ բարի ցանկություններ ունենալը:
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդության քննությունը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ:
«Մոսկվան կարձագանքի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ զարգացումներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջորդությունը:
Մի քանի օր առաջ՝ հունիսի 20-ին, ՀՀ վիճակագրական կոմիտեն (ՎԿ) հրապարակեց 2018 թվականի հունվար-մայիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
«Ավելի պարզ արդյունքն այն է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը միայն օգուտ կտա Հայաստանին՝ հաշվի առնելով կառույցի կայացածությունը ու փորձը»,- ասաց Ցինցաձեն:
2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:
Այս տարի, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, դպրոցների ընդունելության հարցն ավելի մեծ հնչեղություն ստացավ, քան բուհերի ընդունելությունը։
Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարուղար Յուրի Խաչատուրովը եկավ Հատուկ քննչական ծառայություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք նա մարտի 1-ի գործով է հրավիրվել հարցաքննության:
Ներկա պահին ՀՀ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Այս փաստը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը փոքր ու միջին ձեռնարկատերերի բունտերից չի վախենում։
«Տվյալ անձը 2010-2017 թթ. 5 անգամ քաղաքացիություն է փոխել, 5 անգամ՝ անձնագիր, և վերջին 1 ամսվա ընթացքում 13 սահմանահատման դեպք է ունեցել»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում, ամենայն հավանականությամբ, սկսվել է: Քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց գտնվող նրա անվտանգության աշխատակիցները, որոնք հորդորում էին լրագրողներին ավտոմեքենայի համար ճանապարհ բացել, հեռացան:
Հայաստանի համայնքներն ակտիվություն չեն դրսևորում կառավարության խոստացած 10 մլրդ դրամ սուբվենցիաները ստանալու առումով և ծրագրեր չեն ներկայացնում: Առայժմ ցուցանիշը 200-300 մլն-ի շրջանակներում է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր, ինչպես հայտարարվել էր, գնալու է Հատուկ քննչական ծառայություն 2008 թ. մարտի 1-ի գործով հարցաքննության: 168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից հաստատեցին նախկին հայտարարությունը:
Հայտնի առածի համաձայն՝ երբ չտեսի ձեռքը տղա է ընկնում, այնքան է քաշքշում, որ պոկում է: Այս առածը ճշգրտորեն արձանագրում է մեր ու Սևանա լճի հարաբերությունները: Խորհրդային Հայաստանում լիճը մոտ 40 տարի անխիղճ շահագործվում էր կոմունիզմ կառուցելու նպատակով:
«Պաշտպանության նախարարները փորձում են լցնել այն բացը, որը սովորաբար լցվում է բանակցությունների ընթացքում ԱԳ նախարարների և միջնորդների միջև»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Սթրոնսկին:
«Չի եղել մի փուլ, երբ կողմերն այսքան հաճախ խոսեն պատերազմի հնարավորության, ռազմական պատասխաններ տալու պատրաստակամության մասին` բացառելով խնդրի բանակցային ձևաչափով կարգավորումը»:
«Քննարկելու հարցեր միշտ կան։ Կարծում եմ՝ առաջին հանդիպումը կկրի ծանոթության բնույթ, նրանք մի քիչ շփվել են Բրյուսելում, բայց դժվար թե բովանդակային զրույց է եղել, որովհետև և՛ ձևաչափն էր լիովին այլ, և՛ Թրամփի ժամանակը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ էր՝ հաշվի առնելով նրա հագեցած գրաֆիկը»:
Այս տարվա ապրիլ- մայիսին ներդրումների և առևտրի առումով Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն է նկատվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
«Կհայտնաբերվի, նոր կտեղեկացնենք։ Մենք սովորաբար հրապարակում ենք բացառապես պաշտոնատար անձանց անունները մեր հաղորդագրություններում։ Երբ անձը կհայտնաբերվի, կհարցաքննվի, իր մասնակցությամբ կկատարվեն անհրաժեշտ քննչական գործողությունները, կտեղեկացնենք։ Քննության շահերից ելնելով՝ այս պահին չենք ասի այլ մանրամասներ»:
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը խաբված է եղել, չի իմացել այն փաստերի մասին, որոնք այս օրերին բացահայտվում են, ու դրա համար վայր է դնելու մանդատն ու էլ չի զբաղվելու քաղաքականությամբ։
«Ի պատիվ մեր ազգի՝ կարծում եմ՝ Մարտի 1-ը պետք է բացահայտվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
«Կարծում եմ, որ Մերկելի հանդիպումները Հայաստանում կլինեն բազմաբնույթ, որպեսզի ՀՀ-ում տիրող իրավիճակի տպավորությունը լինի ամբողջական»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը:
«ՀՀ-ի Սահմանադրությունը մարդկանց թույլ է տալիս ստեղծել կուսակցություն։ Կուսակցություն ստեղծելը քաղաքական գործչի գործառույթը չէ, դա մասնագետների գործառույթն է, որոնք չերևացող ձևով ստեղծում են կուսակցություն և աշխատեցնում են»։
«Քչի ու շատի խնդիրն այդքան կարևոր չէ. կարևոր է ընդհանուր համատարած գողությունը, որ եղել է»,- ասում է Վահագն Խաչատրյանը։
ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առանձնատանը հայտնաբերված զինվորական մեքենաները որևէ առնչություն չունեն ԱՀ պաշտպանության բանակի հետ. ՊԲ-ին նվիրաբերված բոլոր մեքենաները գտնվում են ՊԲ-ի հաշվեկշռում: