ՀՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը դեռևս չի քննարկվել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունում ո՛չ ավագանու ընտրություններին մասնակցելու հարցն է քննարկվել, ո՛չ քաղաքապետի թեկնածուի։
«Ինչ լծակներով կարող են թույլ չտալ՝ չգիտեմ, եթե թույլ չտային, թույլ չէին տա նաև 2016 թվականին, ինչը նշանակում է, որ սա վերահսկելի պրոցես չէ: Այնուամենայնիվ, կանխարգելման ցանկություն Մոսկվայում ևս կա, հենց այդ պատճառով մերժվում է կարգավորման ռազմական սցենարը»:
«Արդեն իսկ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք ցույց են տալիս, որ այդ պայմանագիրը նշանակալի առումով թերի է»:
«Ընդհանուր հետաքրքիր տենդենց կա՝ միության անդամներն ասում են, որ բոլորը շատ ուշադիր են, թե մաքսայինում ինչ է կատարվում, և բոլորը շատ գոհ են՝ ոչ մեկը ոչ մի կաշառք, մաղարիչ չի ուզում մաքսազերծման համար»:
ՀՀ վիճակագրական կոմիտեն մի քանի օր առաջ ամփոփեց տարվա առաջին կիսամյակի՝ հունվար-հունիս ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Ադրբեջանական զինուժի ակտիվացման և կուտակումների մասին հաղորդագրությունները ճիշտ են, և նմանատիպ գործընթացները դիտարկվում են ոչ միայն արցախա-ադրբեջանական շփման գծում, այլև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, մասնավորապես, նախիջևանյան ուղղությամբ:
Գ. Սարուխանյանը նշեց, որ շարժման ժամանակ ինքը որպես առաջին դեմք՝ տեսնում էր Նիկոլ Փաշինյանին, բայց հիմա տեսնում է այլ մարդու. «Շարժումը թելադրում էր, որ նա լինի, իսկ նա դա վերագրեց միայն իրեն։ Նրա այն հայտարարությունը, որ «հիմա իշխանությունը ժողովրդինն է, ես եմ», դա ասելո՞ւ բան է, ու դրանով նա ուզում էր եվրոպացիներին համոզել, որ ժողովրդավարություն է։ Այդպես չէ»։
Փանիկում տեղի ունեցածում ոչ մի արտառոց բան չկա։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գտնում է՝ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միայնակ կմասնակցի:
2017 թվականի հունիսին Հայաստանի արտահանումը կազմել է 199.4 մլն դոլար։
«Կարծում եմ` ելնելով նպատակահարմարությունից` ՀՀ իշխանություններն այս անգամ ևս կբացառեն իրենց մասնակցությունը զորավարժություններին, ինչը խնդիր չի ստեղդծի Ռուսաստանի հետ հարաբերություններում»:
Հայտնի վլոգգեր Nas Daily-ն հոլովակ է նկարել Հայաստանի չվնասազերծված ականների մասին
«Մենք ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ պաշտոնական Մոսկվան որևէ դժգոհություն այս առթիվ չի հայտնել, իսկ փորձագետները չեն ներկայացնում պաշտոնական Մոսկվան, և ոչ բոլոր փորձագետներն են խոսում այդ ոճի մեջ»:
Կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը՝ որպես այդպիսին, տնտեսական քաղաքականություն չեն։ Դրանք ցանկացած տնտեսական քաղաքականությանն ուղեկցող անհրաժեշտ քայլեր են։
«Իրավիճակն այս հակամարտության գոտում վտանգավոր է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտության կարգավորում տեղի չի ունեցել և քանի դեռ կողմերը պատրաստ չեն փոխզիջումների միջոցով վերջակետ դնել այս հակամարտությանը»:
Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը դրական զարգացումներ է արձանագրել արտահանումների ոլորտում, որոնք, սակայն, նա չի կապում «թավշյա հեղափոխության» հետ:
«Դրա ենթատեքստն այն է, որ Ռուսաստանը միակ գերտերությունն է, որ կարող է կանխել Արցախյան պատերազմի վերսկսումը։ ԱՄՆ-ը չի կարող կանխել, որովհետև թուրքերը նրան չեն լսի։ Չափազանց ճիշտ և նորարարական հայտարարություն է»։
«Միշտ վեճի մեջ ենք եղել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ: Իմ կարծիքով, դա ճիշտ մոտեցում չի լինի և լճին կրկնակի վնաս կհասցվի»:
Մեզ հետ զրույցում Ա.Արշակյանը հաստատեց, որ ծնողների հետ քննարկվել են դպրոց ընդունելու տարբերակները. «Լսեցինք ծնողների կարծիքները, առաջիկայում կտեղեկացնենք, թե ինչպես է լուծվելու խնդիրը»:
«Շատ կարևոր է, որ մենք պահպանենք աշխարհաքաղաքական հավասարակշռվածությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության մասին։
Ինչպես հայտնում են «168 Ժամի» դիվանագիտական աղբյուրները, օգոստոսին նախատեսվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան: Այցի առիթն է դեռևս 2017 թվականի Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կանցլերին հղված հրավերը:
«Ես եմ այդ բազան ստեղծել, այն ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգությունը, սա շատ լուրջ ու կարևոր է, նման սխալներ չի կարելի թույլ տալ»:
Անցած շաբաթ կառավարությունն ընդունեց 2019-2021 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի և նախանշում է առաջիկա 3 տարիների զարգացումները՝ ըստ ոլորտների։
«Բնական է, որ մի քանի անգամ հանդիպումներ են եղել, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, ինտեգրացիոն նույն կառույցների անդամ, հետևաբար՝ միմյանց հանդիպելու առիթները ևս շատ են»:
«Մենք չենք գործում միայն այն սկզբունքով, որ փող տրամադրենք միայն նրա համար, որ հեղափոխություն է տեղի ունեցել: Իմ այցի նպատակն է, որ մենք նաև հասկանանք կառավարության կարիքները ու ճշգրտումներ կատարենք մեր աջակցության մեջ»:
«ՌԴ ազդեցությունը Հարավային Կովկասում ահռելի է, սակայն այդ միտքը մի քանի անգամ կրկնելով՝ Փաշինյանը մի կողմից՝ պատերազմի վերսկսման պատասխանատվությունից մի տեսակ ազատում է Ալիևին, մյուս կողմից՝ թերագնահատում այլ գերտերությունների տեսանելի շահերը և գործողությունները տարածաշրջանում»:
«Հայաստանը սկսում է այնպիսի քաղաքական գիծ որդեգրել, որը կարող է հետագայում մեզ ապահովել տարածաշրջանում մեր ուրույն տեղը։ Այն բառակազմը, լեզուն, որ օգտագործվեց բրյուսելյան հանդիպումների ժամանակ, արտահայտում է մեր ինքնությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
«Հիմա հասկանում եմ, որ կարող է այդպիսի վիճակ ունենանք, որ երբ դու չգիտես ճշմարտությունը, դա ուրիշ վիճակ է, բայց երբ դու գիտես, քո առաջ կանգնած է իրավիճակ՝ ի՞նչ անել էդ ճշմարտության հետ»։
«Շատ է քննարկվում Հայաստանի՝ արևմտյան կողմնորոշման կամ ՆԱՏՕ-ի թեզը, ՆԱՏՕ-ի այլընտրանքի թեման Հայաստանի համար փակված է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նա ոչ միայն Հայաստանի հետ պատմական ոչ հարթ հարաբերություններ ունի, այլև Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցն է»:
Այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց սուպերվարչապետության մասին, թե «Սերժ Սարգսյանի համար ձևած» սուպերվարչապետությունն այժմ Փաշինյանն է «վայելում», հարմարավե՞տ է զգում դրա մեջ, մտադրություն ունի՞ հրաժարվել դրանից: «Սազում ա՞»,- կատակեց Փաշինյանը: