
«Ես բունտերից չեմ վախենում». Դավիթ Անանյանը՝ ՓՄՁ-ներին տուգանելու և բողոքների մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը փոքր ու միջին ձեռնարկատերերի բունտերից չի վախենում։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀԴՄ կտրոններ չտրամադրելու պատճառով տուգանքների հետ կապված ՓՄՁ-ի բողոքներին, Դ.Անանյանը հայտարարեց, որ ՊԵԿ-ը միայն վարչարարություն է իրականացնում, գործարարները պետք է պահանջեն օրենսդրական դաշտը բարելավել, և ՊԵԿ-ն էլ բարելավված օրենսդրական ակտերը կկիրառի:
Նա հերքեց, որ Հարկայինը ՓՄՁ-ների հանդեպ կոշտ վարչարարություն է իրականացնում:
«Մենք բունտերով չպետք է շարժվենք, պետք է շարժվենք օրենքի տառը լիակատար կերպով պահպանելու պահանջով: Եթե օրենսդրությունը լավը չէ, պետք է փոխենք»,- ասաց ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ կառավարությունը սեպտեմբերին օրենսդրական փաթեթով գնալու է Ազգային ժողով:
Մանրամասները՝ տեսանյութում