
Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը հեռացավ ՀՔԾ-ից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը Հատուկ քննչական ծառայությունում, ամենայն հավանականությամբ, սկսվել է: Քիչ առաջ ՀՔԾ-ի դիմաց գտնվող նրա անվտանգության աշխատակիցները, որոնք հորդորում էին լրագրողներին ավտոմեքենայի համար ճանապարհ բացել, հեռացան: Ենթադրվում է, որ երկրորդ նախագահը ՀՔԾ է ժամանել հետնամուտքից:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 26-ին ՀՔԾ-ում նախատեսված է երկրորդ նախագահի հարցաքննությունը 2008 թվականի մարտի 1-ի գործով: Ռ. Քոչարյանն այս գործում ներգրավվել է որպես վկա:
ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց նախկին նախագահը արտերկրում էր: