Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում. ՀՔԾ մամլո խոսնակ

Ներկա պահին ՀՀ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։ Այս փաստը 168.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Ներկա պահին մեզ մոտ է, քննչական գործողություն է կատարվում։ Լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց նա։

Հարցին, թե ե՞րբ է սկսվել հարցաքննությունը, Մ.Օահանջանյանը չպատասխանեց. «Այլ մանրամասներ չեմ կարող ասել»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի գործում ներգրավվել է որպես վկա:

ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց նախկին նախագահն արտերկրում էր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031