«Ընդունելով Ստամբուլյան կոնվենցիան, մեր ամբողջ օրենսդրությունը պետք է հարմարեցնենք դրան». Անահիտ Թոփուզյան

Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը դեմ է, որպեսզի Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, քանի որ դրա վավերացումից հետո, նախ՝ պետք է տեղի ունենան Սահմանադրական փոփոխություններ, բացի այդ, ըստ նրա՝ Հայաստանը կանգնելու է մի շարք մարտահրավերների առջև։

«Հայաստանն այդ կոնվենցիան ստորագրել է, և, ինչպես տեսնում եք քննարկումներից, այսօր էլ պատրաստ է այն վավերացնել, ինչին դեմ եմ։ Կարծում եմ՝ մեր ստորագրությունը պետք է հետ կանչենք և այն չվավերացնենք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աիդա Թոփուզյանը։

Ըստ նրա, փորձում են մարդկանց շեղել՝ հայտարարելով, թե Ստամբուլյան կոնվենցիայով փորձում են լուծել ընտանեկան բռնության խնդիրը, սակայն այդ խնդիրը հնարավոր է լուծել ՀՀ օրենքով, այլ ոչ թե անհասկանալի կոնվենցիան վավերացնելով։

«Մենք ունենք ընտանեկան բռնության դեմ օրենքը, այդ դեպքում ո՞վ ինձ կբացատրի, ի՞նչ կարիք կա վավերացնելու այս կոնվենցիան։ Այս պահին դժվարանում եմ ինչ-որ կանխորոշումներ անել ու ասել՝ Հայաստանն այն կվավերացնի՞, թե՞ ոչ, բայց հստակ է, որ ունեմ երկու կարևոր մտահոգություն։ Նախ՝ ի՞նչ ազդեցություն կունենա այն անչափահաս երեխաների վրա, և եթե այն մենք վավերացնենք, ապա կպարտավորվենք և մեր ամբողջ օրենսդրությունը հարմարեցնենք այդ կոնվենցիային»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիայի շատ թեզեր իրեն անհանգստացնում են, քանի որ դրանք հայ ազգի ինքնությանը, քրիստոնեական արժեքներին չեն համապատասխանում։

Նշենք, որ հուլիսի 25-ին Հանրային խորհրդի նիստում խորհրդի անդամներն անդրադարձան Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հնարավոր վտանգներին և եկան այն եզրակացության, որ կառաջարկեն իշխանություններին, որպեսզի առայժմ կոնվենցիան չվավերացնեն։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031