ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է Չինաստանի հետ բանակցությունների օրակարգը
Ռուսաստանի պատվիրակությունը Չինաստանում կքննարկի ինչպես երկկողմ հարցեր, այնպես էլ ամենահրատապ համաշխարհային ճգնաժամերը, ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք Չինաստանի հետ բանակցությունների շատ լայն օրակարգ ունենք, որը ներառում է ինչպես երկկողմ հարցեր, այնպես էլ միջազգային թեմաներ։ Վստահ եմ, որ կքննարկվեն բոլոր հարցերը և բոլոր կարևոր, գուցե ամենահրատապ ճգնաժամերը, որոնց ներկայումս բախվում է աշխարհը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուդենկոն:



