Մարեսկան բանավոր համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» հետ
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան բանավոր համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Այս մասին X սոցիալական մեդիա հարթակում հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տվյալներով՝ իտալացի մարզիչը վաղուց է եղել «Սիթիի» մարզչի պաշտոնի գլխավոր թեկնածուներից մեկը, ով կարող է փոխարինել Պեպ Գվարդիոլային։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պեպ Գվարդիոլան հեռանում է «Մանչեսթեր Սիթիից»:
Մարեսկան շուտով կստորագրի երեք տարվա պայմանագիր «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Վերջինիս ռեզյումեն ներառում է նաև «Լեսթեր Սիթիում», «Վեսթ Հեմ Յունայթեդում», «Սևիլյայում» և այլ ակումբներում աշխատանքները։ Նշենք, որ իտալացին նախկինում «Մանչեսթեր Սիթիում» աշխատել է որպես օգնական 2022-2023 թվականներին, ինչպես նաև «Սիթիի» երիտասարդական թիմում։




