Բաժիններ՝

Անտոնիո Կոնտեն մոտ է «Նապոլիի» հետ պայմանագիրը խզելուն. Դի Մարցիո

Ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոյի տեղեկությունների համաձայն՝ «Նապոլիում» մարզչական մեծ փոփոխություններ են սպասվում։

Հաղորդվում է, որ ակումբը և ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ավելի ու ավելի են քննարկում փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ բաժանվելու հնարավորությունը։

Մաուրիցիո Սարին համարվում է Կոնտեի փոխարինողի հիմնական թեկնածուն։ Աղբյուրի համաձայն՝ նախնական շփումներն արդեն տեղի են ունեցել, և ակումբի ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված նրա՝ Նեապոլ հնարավոր վերադարձի հարցում։

Անտոնիո Կոնտեն ինքը մտածում է Իտալիայի հավաքականին միանալու մասին։

«Նապոլին» նաև այլընտրանքային տարբերակներ է դիտարկում, այդ թվում՝ Վինչենցո Իտալանոյին, Մասիմիլիանո Ալեգրիին և Ֆաբիո Գրոսոյին։ Այնուամենայնիվ, «Նապոլին» վստահ է, որ Սարիի վերադարձը մնում է առաջնահերթություն։

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտին մնացել է մեկ խաղ, «Նապոլին» զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը և ապահովել է իր տեղը Չեմպիոնների լիգայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031