Ընտրություններից հետո նրանք կփոխեն ՀՀ սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե. Անկարայում Ադրբեջանի դեսպան
Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդով.
«Մենք Թուրքիայի հետ վարում ենք կոնսենսուսի քաղաքականություն, մշտական կապի մեջ ենք Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հետ։ Զուգահեռաբար իրականացնում ենք և՛ Հայաստան-Թուրքիա, և՛ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մենք համաձայնությունների ենք հասնում միմյանց հետ, քայլ առ քայլ առաջ ենք շարժվում։
Հայաստանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Հունիսի 7-ի ընտրություններից հետո նրանք կփոխեն սահմանադրությունը և կանցկացնեն հանրաքվե։ Տարածքային պահանջների վերացումից հետո կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագիրը։ Դրանից հետո կբացվեն Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները»։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք



