«Սեփական փիառի համար է վարորդների իրավունքը վերականգնում. սրանց ո՛չ անվտանգությունն է հետաքրքրում, ո՛չ էլ այս երկրում ապրող մարդկանց կյանքը». Վահագն Սահակյան

Տարբեր պատճառներով վարորդական իրավունքից զրկված բազմաթիվ քաղաքացիներ մի քանի անգամ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով վերականգնել մեքենա վարելու իրենց իրավունքը։

Օրերս Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ժամանակ հանդիպեց նրանց, այնուհետև իր էջում «քվեարկություն» անցկացրեց հարցադրմամբ՝ արդյո՞ք համաձայն են, որ վարորդական իրավունքից զրկվածների վարորդական իրավունքը վերականգնեն։

Այդ անձանց հետ զրուցելուց հետո Նիկոլ Փաշինյանը նաև իր էջում գրել էր, որ «երկարատև քննարկումներից» հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել են՝ վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք, վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ։

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանի բնորոշմամբ՝ նման որոշումը կատարյալ ապուշություն է։

Կարդացեք նաև

«Սա նույն բանն է, որ այսօր ներում շնորհեն բոլոր մարդասպաններին, ասեն՝ լավ, գնացեք տուն, կարող է փոշմանել եք ու այլևս նման բան չանեք՝ հարբած վարորդը դա պոտենցիալ մարդասպան է։ Ինչո՞ւ են նրանց վարորդական իրավունքից զրկել, որ հանկարծ մարդ չսպանեն։

Իմ տեղեկություններով՝ վարորդական իրավունքից զրկված անձանց թիվը 30 հազարից ավելի է, սա կատաստրոֆա է։ Փոխարենը՝ տեսեք՝ այսօր ինչ է կատարվում՝ վարորդին բռնում են, տեխզննում չունի, արագ տուգանք են գրում, ԱՊՊԱ չունի, որը հեչ երթևեկության անվտանգության հետ կապ չունի, տուգանք գրում են։ Ասեմ ավելին՝ եթե ԱՊՊ չլիներ, մարդկանց մոտ պատասխանատվության զգացումն ավելի մեծ կլիներ ու վթարների քանակն այսքան շատ չէր լինի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը։

Նրա բնորոշմամբ՝ աղետ է՝ հարբած և ղեկին նստած մարդուն վարելու իրավունքից զրկելուց հետո նորից վերականգնել, որովհետև երբ մարդը հարբած նստած է ղեկին, կողքի վարորդները, երթևեկող քաղաքացիները չգիտեն, որ ղեկին նստած անձն ադեկվատ չէ։

«Հասկանալի է, որ մարդն ինչ-որ պահի տակ կարող է արագությունը գերազանցել, բայց հարբեն ու նստեն ղեկին, այն աստիճանի, որ բռնեն վարոդականից զրկեն, հետո ընտրություններից առաջ սեփական փիառի համար նրանց իրավունքը վերականգնեն՝ աղետ է։ Կոնկրետ ինձ  համար այդ 30 հազար մարդը պոտենցիալ վտանգ է, այսինքն՝ այս երկրի ղեկավարն այսօր պատրաստ է ինձ, ձեզ ու առհասարակ բոլորին վտանգել, ինչ է թե՝ այդ 30 հազար մարդն իրեն ձայն տա՝ կատաստրոֆիկ է։ Երկրի այսօրվա ղեկավար կոչվածին ընտրազանգված է պետք, իհարկե, ինչ ասես՝ կանի, մարդասպաններին, հարբեցողներին բաց կթողնի, թմրամոլներին էլ կասի՝ նորմալ է, գնացեք հանգիստ, միայն թե իրեն ձայն տան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ իրավապահ համակարգն այս հարցում կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանին դեմ դուրս գալ, Վահագն Սահակյանը հարցով պատասխանեց՝ ո՞ր իրավապահ համակարգը, իր անձնական «ախրանա՞ն»։

«Հայաստանում իրավապահ համակարգ չկա, ոչ էլ դատական համակարգ, մոռացեք այդ մասին, այստեղ սպասարկում են մի քանի հոգու շահեր։

Այս երկրից արդեն ադեկվատ մարդիկ են հոգնում, արդեն չեն կարողանում, երբ անադեկվատները որոշում են երկրի ճակատագիրը, նույն փողոցայինները որոշում են ընտրությունների միջոցով իմ երեխաների, թոռների ճակատագիրն, արդեն կասկածում եմ՝ արդյո՞ք ճիշտ եմ արել, որ մնացել եմ այս երկրում։ Սրանք ուղղակի «յան»-ով են գրվում, բայց եթե այդպես լիներ, «նու պագադին» էլ կարող էր «յան»-ով գրվեր։ Ես իմ կյանքն այս երկրում էլի լավից ու վատից ապրել եմ, բայց ես չգիտեմ՝ իմ թոռների վիճակն ինչ է լինելու, եթե այսպես շարունակվի»,- շեշտեց Վ. Սահակյանը։

Մեր զրուցակիցը նաև ասաց, որ այս թեման նույնիսկ չպետք է քննարկեին, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանն իր էջում թեմայի վերաբերյալ քվեարկություն է կազմակերպել, պարզ է, որ քվեարկելու են այն անձինք, որոնք զրկված են վարորդական իրավունքից։

«Սրանք չեն խրատվում, սրանց ո՛չ անվտանգությունն է հետաքրքրում, ոչ էլ այս երկրում ապրող մարդկանց կյանքը, ո՛չ էլ երթևեկության անվտանգությունը։ Սա  անելու բան չէ, որ սրանք անելու են»,- ընդգծեց Վահագն Սահակյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031