Բաժիններ՝

Ճապոնիայի վարչապետը ժամանել է Հարավային Կորեա՝ նախագահի հետ բանակցությունների

Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին մայիսի 19-ին ժամանել է Հարավային Կորեա, որտեղ բարձր մակարդակով հանդիպում կանցկացնի հարավկորեացի նախագահ Լի Չժե Մյոնի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։

Տակաիչիի ժամանման ընթացքում անվտանգությունն ապահովելու համար օդանավակայանում և դրա շրջակայքում տեղակայվել է շուրջ 170 ոստիկան, ինչպես նաև 40 պարեկային մեքենա ու մոտոցիկլետ։

Դեգուի միջազգային օդանավակայանից Ճապոնիայի վարչապետն անմիջապես ուղևորվել է Հարավային Կորեայի նախագահի հայրենի Անդոն քաղաքի հյուրանոց։ Պլանավորվում է, որ այնտեղ տեղի կունենա երկու ղեկավարների հանդիպումը։

Ակնկալվում է, որ գագաթնաժողովի ընթացքում Սանաե Տակաիչին և Լի Չժե Մյոնը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հյուսիսային Կորեան և իրադրությունը Մերձավոր Արևելքում։

Ճապոնիայի կառավարության պաշտոնյաների խոսքով՝ Տակաիչին և Լի Չժե Մյունը, հավանաբար, կքննարկեն նաև տնտեսական անվտանգության մի շարք խնդիրներ, ինչպիսիք են կարևոր օգտակար հանածոների մատակարարումների կայուն շղթաների ստեղծումը։

Ենթադրվում է, որ նրանք նաև կարող են քննարկել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև անցյալ շաբաթ Պեկինում կայացած հանդիպումը։

Հանդիպումից հետո երկու առաջնորդները հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ, ապա կուղևորվեն հանդիսավոր ընթրիքի։

Ճապոնիայի վարչապետը հայրենիք կվերադառնա մայիսի 20-ի առավոտյան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031