Ավինյանի և ՔՊ-ական պատգամավորների հանդիպման մանրամասներին խոսնակը տեղյակ չէ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանին երեկվա ՔՊ պատգամավորների և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումից մանրամասներ հայտնի չեն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վ. Կոստանյանը։

«Ընթացիկ աշխատանքային քննարկում է եղել, մանրամասներին չեմ տիրապետում»,- ասաց նա։

Հարցին՝ նիստը փոխվարչապետ Տիգրան Ավինյա՞նն է վարել, և ի՞նչ հարց է քննարկվել, Վ. Կոստանյանը պատասխանեց, որ Ավինյանը չի վարել, պարզապես հանդիպում է եղել, որին ներկա է եղել փոխվարչապետը։

«Այլ մանրամասների ես չեմ տիրապետում»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ երեկ մամուլը գրեց, որ Տիգրան Ավինյանը հանդիպել է ՔՊ պատգամավորների հետ, սակայն հայտնի չէ, թե ինչ հարց է քննարկվել հանդիպման ընթացքում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս