«Վարչապետը հանդես կգա «Ամուլսարի» վերաբերյալ հայտարարությամբ». Ալեն Սիմոնյան

«Վարչապետը ներկայացրեց իր այսօր առավոտյան տեղի ունեցած հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաղրամյան 26-ում, և այսօր երեկոյան կամ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ կամ ուղիղ եթերով»,- Ամուլսարի հարցով վարչապետի և «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպման ավարտին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նկատեց՝ թե նախընտրական փուլում, թե այս ողջ ժամանակահատվածում ասվել է, որ, եթե լինի գոնե 0.1 տոկոս կասկած, որ դրանից կտուժի Ջերմուկը, Սևանա լիճը, այդ հանքը չի շահագործվի.

«Այսօր կան եզրակացություններ, որոնք ընդունվել են ի գիտություն, և կառավարությունը կկայացնի իր որոշումը: Եթե նման որոշում լիներ, դա կբարձրաձայնվեր:

Իր կարծիքի մասին՝ այո, թե ոչ, վարչապետը կհայտնի այսօրվա իր հայտարարությամբ: Քննարկման ընթացքում կարմիր գծով անցել է հետևյալը, որ, եթե ՀՀ-ին, Սևանին կամ Ջերմուկին 0.1 տոկոս վնաս կա՝ անկախ նրանից, թե որ միջազգային կազմակերպությանը, որ երկրին, որ անհատին դա դուր կգա, թե դուր չի գա, հանքը չի շահագործվի: Բայց եթե լինի իրավիճակ, որտեղ մենք տեսնենք, որ վնաս չկա, հանքը կշահագործվի»:

Տեսանյութեր

Լրահոս