Բաժիններ՝

ԱՄՆ-ն ուժեղացնում է ՆԱՏՕ-ի արևելյան թևը և միաժամանակ կրճատում իր զորակազմը Գերմանիայում

Եվրոպայում տեղակայված ամերիկյան զինված ուժերի զորակազմի թվաքանակը ներկայում կազմում է 86 700 մարդ։ Այս մասին ասվում է Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցում, որը ներկայացվել է Կոնգրեսին:

Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրների բազաներում գտնվում է 80 200 ամերիկացի զինծառայող և 6500 քաղաքացիական ծառայող։

ԱՄՆ ցամաքային ուժերի կազմի մեջ մտնում են չորս բրիգադային մարտական ​​​​խումբ, մի շարք առանձին միավորումներ և զորամասեր, դիվիզիոնների շտաբներ և 5-րդ կորպուսի ստորաբաժանումներ։

Զեկույցում նշվում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում զորքերի հրամանատարությունը մշակել է Եվրոպայում իր ռոտացիոն ուժերի վերաբաշխման պլաններ՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևում զսպման և մարտական ​​​​պատրաստվածության բարձրացման համար։

Մայիսի սկզբին Պենտագոնը հաղորդել է, որ ԱՄՆ-ն առաջիկա 6-12 ամսվա ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայողի։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ասել է, որ պատրաստվում է զգալիորեն կրճատել զորքերի թվաքանակը Գերմանիայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031