Դանիայում կարծում են, որ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիան գրավելու գաղափարից

Դանիացի պաշտոնյաները կարծում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրաժարվել Գրենլանդիան ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու գաղափարից, հաղորդում է Politico-ն։

«Դանիացի պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը չի հրաժարվել տարածքը (Գրենլանդիան – խմբ.) ԱՄՆ վերահսկողության տակ վերցնելու գաղափարից, չնայած (ԱՄՆ – խմբ.) նախագահը վերջերս որոշակիորեն մեղմացրել է իր ջանքերը այս հարցում»,- հաղորդում է թերթը։

Գրենլանդիան Դանիայի թագավորության մաս է կազմում։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031