«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար». Վլադիմիր Կարապետյան
Բնապահպանների հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք վարչապետը թույլատրե՞լ է Ամուլսարի հանքը շահագործել, թե՞ ոչ, ասաց.
«Վարչապետն ուրիշ բան է ասել։ Նա ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար։ Չի ասել, որ պետք է շահագործվի։ Սպասենք վերջնական որոշումների»:
Նաև հավելել է, որ այս պահին նոր փորձաքննության համար հիմքեր չեն տեսնում։