Արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգվեց

Կառավարության այսօրվա նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու հարցին:

Ըստ նախարարի, վարչապետն արդեն իր ելույթում նշել է բոլոր այն հիմքերը, որոնց առկայությունը թույլ է տալիս ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրությունը, այդ պատճառով էլ հիմավորումներում այդ հիմքերին չի անդրադառնա:

«Այսօրվա դրությամբ երկրում հաստատվել է  կորոնովիրուսային հիվանդության 3860  դեպք, որոնցից 1572-ն առողջացել են, 49 մահվան ելք ենք ունեցել: Մարտի 16-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 3830, իսկ ապրիլի 13-ից հետո՝ 2821: Ուստի առաջարկում եմ հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել 30  օրով՝ մինչև հունիսի 13-ը»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Ըստ նրա՝ սահմանավում է, որ ազատ տեղաշարժվելու, ֆինանսական, տնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները կարող են նաև պայմանով կիրառվել:

«Սա այն դեպքն է, երբ որոշ վայրերում կարող է պարտադիր համարվել դիմակների կրումը կամ այլ միջոցառումների իրականացումը, ընդ որում, այդ պայմանի խախտումը որակվելու է՝ որպես ազատ տեղաշարժի իրավունքի խախտում»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս