Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, նախորդ տարվա նույն օրվա հետ համեմատած, մեր հայրենակիցներից 8200 մարդ լքել է բիբլիական հայրենիքը։ Պաշտոնական վիճակագրության լեզվով դա ձևակերպվում է այսպես․ «Մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ նվազել է 8200 մարդով»։ Այսօրվա համար՝ այսքանը։
«Գնահատումները կարվեն, երբ հրդեհները մարված կլինեն: Դրանից հետո Անտառի մոնիտորինգի կենտրոնը, որը գործում է նախարարության ենթակայությամբ, արբանյակային պատկերների և անօդաչու թռչող սարքերի միջոցով նախ կգնահատի մակերեսը, ապա համապատասխան մասնագետները նաև դաշտային աշխատանքներով կգնահատեն կորուստները:»:
«Պետական մեծ բյուջե ունեցող հիմնադրամը, որը մեծ գումարներ է ստանում, ինչի՞ վրա է ծախսել, ի՞նչ արդյունքներ կան: Իսկ հասարակական կազմակերպություն լինելով՝ մենք բարձրաձայնում, դժգոհում, լուծման ուղիները ցույց ենք տալիս, և եթե այն ժամանակ ասում էինք՝ «լայաղ» չեն անում մեզ վրա նայել, ապա հիմա ընդհանրապես իրենք չգիտեն՝ խաղողագործությունն ինչ է…»:
2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտների 25 տոկոսանոց աճը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել էր «աննախադեպ»: 168.am-ը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արկադի Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք բիզնեսի համար ծանր բեռ է եղել այս հավելագրումը:
Նախարարը չէր բացառել, նոր դասագիրքը, հնարավոր է՝ չտպվի, քանի դեռ հանձնաժողովը չի եկել եզրակացության, նաև չբացառեց, որ կիրառեն այլ երկրների փորձը, որ վերջին 20-25 տարիների պատմությունը չներառվի դասագրքում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ, միջազգային բեռնափոխադրումներով զբաղվող «ԱՊԱՎԵՆ» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը, սակայն, կարծում է, որ բյուջեի հավելյալ մուտքերը հիմնականում ապահովվել են ներկրված ավտոմեքենաների հաշվին:
«Ոռոգման լուրջ խնդիր կա ողջ հանրապետությունում: Ջուրը չի հասնում, բերքը չորանում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Պետական եկամուտների կոմիտեն տուգանել է «Ֆլեշ» ընկերությանը՝ 1 մլն 938 հազար դրամով՝ առանց փաստաթղթերի ապրանք մատակարարելու համար: ՊԵԿ կայքի համաձայն՝ նույն պատճառով մոտ 1 մլն դրամ տուգանվել է նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բութան» ՍՊԸ-ն:
«Ամեն մարդ իր կարծքին ունի, ճիշտ կլինի՝ իրենց հարցնեք: Ընդհանուր ժողովուրդը դրական է վերաբերվում հանքին, մտածում են՝ աշխատատեղ լինի, աշխատեն, բայց, բնականաբար, բնապահպանական բոլոր նորմերը պահպանելով: Եթե բնապահպանական որևէ խախտում լինի, առաջինը սարավանցին ոտքի կելնի»,- ասաց Ս.Բաբայանը:
Ամուլսարի շուրջ թեժացող մթնոլորտը մնում է Հայաստանի ներքաղաքական կյանքի թիվ 1 հարցը: Հարյուրավոր կարծիքների և տեսակետների մեջ, սակայն, բացակայում է հարցի քննարկման հետևյալ դիսկուրսը. Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չփորձեց խնդրի մեջ մեղադրել նախորդ իշխանություններին:
Լաչված իրավիճակ «Մալաթիա մոլում». տանիքում մնացած մարդիկ հերթով իջնում են հրշեջ-սանդուղքով:
Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում բռնկված հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը հայտնում է, որ կան տուժածներ:
Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:
Մեր այն հարցին, թե ըստ էության, անգամ օրենքը շրջանցելու գնով, շրջանցելով գիտխորհրդի կարծիքը, ամեն կերպ կենտրոնի լուծարմանը հասնելուց հետո իր համար սպասելի՞ էր արդյոք այս որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ինձ համար այդ արագությունը զարմանալի է, բայց ես դադարել եմ զարմանալուց»:
Նիկոլ Փաշինյանը վաղուց էր երազում իր հեղափոխությունը արտահանել Արցախ։ Բազմաթիվ հրաժարականների պահանջները, դրանց մի մասի իրականացումը, տարբեր քաղաքական ուժերի միջոցով սադրանքները, Ստեփանակերտում անցկացրած հանրահավաքը չտվեցին անհրաժեշտ արդյունքը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ գիտակից հանրության ողջ ուշադրությունը սևեռված է Ամուլսարի հանքի ուղղությամբ:
«Այստեղ հարցն այն է, որ ընդհանրապես ոլորտից հասկացող մարդիկ, որոնք երկար տարիների հաշիվներ չունեն մաքրելու այդ ոլորտի հետ, պետք է հասկանան, որ այս ձևով մասնավոր հեռուստաընկերությունների դաշտը վտանգվում է»։
«Ոչ, որովհետև Հայաստանում երբեք չի եղել, որ բնապահպանական հարցերով իշխանության փլուզում լինի։ Այդպիսի բան երբեք չի եղել, և չեմ կարծում, թե կլինի»։
«Սա իրականում բավականին հետաքրքիր և լուրջ քայլ է, հատկապես ԱՄՆ նախագահն այս քայլում ունի Եվրամիության առաջնորդ պետություններից մեկի՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությունը»:
«Ձյունիկ սառնարան» ընկերությունում հրդեհաշիջման աշխատանքները, կարծես, մոտենում են ավարտին։ Սակայն, ինչպես 168.am-ին տեղեկացրեց ընկերության դիսպետչերներից մեկը, վնասը շատ մեծ է։ «911-ի մեքենաները դեռ էստեղ են, կրակ չի երևում, բայց ահավոր ծուխ է։ Չենք կարող ասել հստակ՝ վնասը ինչքան է, բնականաբար, մեծ է։ Թիվ մեկ սառնարանն է»,- ասաց նա։
«Ընդ որում՝ սա միայն Ամուլսարի հետ կապված չէ, նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված կան խնդիրներ։ Մանդատ վայր դնելը չեմ բացառում, թեև քիչ հավանական եմ համարում, բայց մի 20 հոգանոց խումբ կարող է անջատվել ֆրակցիայից»,- ասաց Կ.Քոչարյանը։
«Մենք արգելելու հիմքեր չունենք այս պահին, բայց խիստ նշաձող ենք դնում, որպեսզի բոլոր ռիսկերը զրոյացվեն և ցանկացած պահի, նշաձողի կետերից որևէ մեկը խախտելու դեպքում՝ արդեն օրենքի համապատասխան միջոցառումներ ձեռնարկենք՝ մինչև փակելը»:
Օրեր առաջ տեղեկացանք, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի թռիչքային պիտանիության վարչության պետ Վահրամ Սայադյանը: Ըստ «Հրապարակ» թերթի՝ հրաժարականի պատճառը Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատաոճն է եղել:
«Չեմ կարող որևէ կերպ ասել՝ այնտեղ ինչպիսի զրույց է եղել, խիստ կամ այլ բան, տեղեկություն չունեմ: Որևէ զանգ, որևէ խիստ խոսակցություն չեմ ստացել և չեմ էլ պատկերացնում, որ կարող էր նման տոնով կամ ձևով պարոն Փաշինյանը խոսել որևէ մեկի հետ»:
«ՀՀ կառավարությունն արտոնել է ընկերությանը, որ գան այստեղ 400 կամ 600 մլն դոլարի փող ծախսեն, որից 400 մլն դոլար արդեն ծախսված է: Եթե պարզվի, որ իրենց գործունեությունն օրինական է, շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 մլն դոլարն արել են օրինական ճանապարհով, հիմա խի՞ չեք թողնում աշխատել»:
Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում բնակիչներից մեկի տանը զրույցի ընթացքում ասաց, թե բնական հարց է առաջանում՝ ինչպես էր, որ նախկինում աշխատում էր Ամուլսարի հանքը, հիմա չէ:
Մեկ տարի շարունակ մարդկանց կերակրել են դատարկ խոստումներով, և հիմա, երբ եկել է համարձակ քայլերի դիմելու, պատասխանատվություն վերցնելու և որոշում կայացնելու պահը, կառավարությունը հայտնվել է ամուլ վիճակում։
«Տեսականորեն կարելի է չբացառել ոչինչ: Բայց էդ խոսակցությունը ճիշտ չէ, կոռեկտ չեմ համարի ասել՝ պատրաստ եմ… որովհետև նույնն է թե՝ ասեք, օրինակ, պատրա՞ստ եք փոխարինել Նիկոլ Փաշինյանին, կամ՝ եկող տարի ամուսնալուծվել ու նորից ամուսնանալ…»:
«Չեն ուզում հասկանալ, որ հեղափոխականությունը չի կարելի տանել արտաքին քաղաքականություն, տանել ԼՂ հակամարտության բանակցային գործընթաց»:
Այստեղ անտրամաբանականն այն է, որ կառավարությունն այսքան ժամանակ ձգձգել է և միայն այս փուլում է ուղարկում նախարարություն՝ կարծիք իմանալու համար, կամ, ասենք, ինչ մանկական պարզաբանում է, թե՝ «վերջին պահին մի պաշտոնյա առաջարկել է այնուամենայնիվ ևս մեկ անգամ փորձաքննություն անցկացնելու» մասին հերթական ֆեյք-նյուզը, սա բառախաղ է՝ ուրիշ ոչինչ։