Ո՞ր լրատվամիջոցներին է վերաբերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը
«Մանրամասնելու կարիք չկա, ուշադիր ընթերցողը կտեսներ, որ այնտեղ ասվում էր, որ այսօր ՀՀ-ում անսահմանափակ խոսքի ազատություն կա»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ֆեյսբուքյան իր գրառման մասին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Որոշ հեռուստաընկերություններ, փաստորեն, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից՝ որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել։ Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»։
Դիտարկմանը, թե դա մարդկանց մոտ ընկալվել է՝ որպես խոսքի ազատության դեմ ուղղված գրառում՝ Ն. Փաշինյանը պատասխանեց, որ ՀՀ-ում անսահմանափակ խոսքի ազատություն կա.
«Լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն և պատասխանատվությամբ վերաբերվեն իրենց գործողություններին։ Ես հասկանում եմ, որ նախկինում բոլոր տեքստերն ասվել են համապատասխան մարմինների կողմից, այսօրվա իրավիճակում, որ նման երևույթ չկա, ի չարս չօգտագործվի ու հակապետական քարոզչություն չիրականացվի»։
Նա չցանկացավ ասել, թե կոնկրետ որ լրատվամիջոցների մասին էր խոսքը. «Եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացավի, որ թիրախավորում եմ»։