Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկայում գտնվող 4 հողամասերի նկատմամբ

2025 թվականի մարտի 3-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7,000 քմ (0,7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ: Հայտնում են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցը, որով անվավեր էր ճանաչել Վայոց ձորի Եղեգնաձոր խոշորացված համայնքի Մալիշկա բնակավայրում գտնվող չորս հողամասերի՝ 2006-2007 թվականների աճուրդներն ու վերականգնել էր դրանց նկատմամբ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր խոշորացված համայնքի սեփականության իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31