Բաժիններ՝

Մոսկվան Մակրոնի միջnւկային հռետորաբանությունը համարում է սպառնшլիք Ռուսաստանի հասցեին. Լավրով

Մոսկվան Մակրոնի միջուկային հռետորաբանությունը համարում է սպառնալիք Ռուսաստանի հասցեին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովը նյարդային է անվանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները։ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Մակրոնի մեղադրանքները, թե Ռուսաստանը պատերազմ է նախապատրաստում Եվրոպայի դեմ, անհեթեթություն են։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին դիմել էր ժողովրդին՝ անդրադառնալով այնպիսի հարցերի, ինչպիսին են միջուկային զսպումը, պաշտպանական ծախսերը և առհասարակ՝ փոփոխվող աշխարհակարգը:

«Միջուկային զսպումը կարևոր նշնակություն ունի, Ֆրանսիան պահպանել է միջուկային զսպումը 1964 թվականից ի վեր: Այս զսպումը պետք է տարածվի մեր բոլոր եվրոպացի դաշնակիցների վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս