Բաժիններ՝

Սպիտակ տունը ցանկանում է 240 հազար ուկրաինացիների զրկել իրավական կարգավիճակից. Reuters

Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է զրկել ԱՄՆ-ում բնակվող ուկրաինացիներին իրենց ժամանակավոր իրավական կարգավիճակից: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով պաշտոնյայի և երեք իրազեկ անձանց։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պլանավորում է չեղարկել Ռուսաստանի հետ հակամարտությունից փախած մոտավորապես 240 000 ուկրաինացիների ժամանակավոր իրավական կարգավիճակը», – ​​ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ այդ որոշումը, հնարավոր է, կընդունեն արդեն ապրիլին։ Արդյունքում այս կատեգորիայի մեջ մտնող մարդկանց կկարողանան արագացված կերպով արտաքսել։ Ավելի վաղ, փետրվարի 19-ին, CBS հեռուստաալիքը, հղում անելով պաշտոնյաների և ներքին փաստաթղթին, հաղորդել էր, որ Միացյալ Նահանգները դադարեցրել է Ուկրաինայից այն միգրանտների դիմումների քննարկումը, որոնց թույլատրվել է մուտք գործել նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք։

Պետության ղեկավարի պաշտոնում իր առաջին ելույթում Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել անօրինական ներգաղթյալների մուտքը երկիր և սկսել միլիոնավոր միգրանտների արտահանձնման գործընթացը։ Նա նաև համազգային արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել հարավային սահմանին տիրող իրավիճակի պատճառով։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս