Քրեակատարողական ծառայության պետն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը մարտի 6-ին Ծառայության անձնակազմին է ներկայացրել պետի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահե Նանուշյանին։

Վահե Նանուշյանը նշանակվել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ մարտի 4-ի հրամանով, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Ծառայության շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

Ինչպես տեղեկանում ենք Քրեակատարողական ծառյության տարածած հաղորդագրությունից, խոսելով Վահե Նանուշյանի՝ ոլորտում ունեցած փորձի և մասնագիտական գիտելիքների մասին՝ Ծովինար Թադևոսյանը հույս է հայտնել, որ կշարունակվի համատեղ արդյունավետ աշխատանքը համակարգի բարեփոխման տեսլականի ուղղությամբ։

Նորանշանակ տեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր վստահության համար և հաստատել իր պատրաստակամությունը՝ շարունակելու բարեփոխումների ճանապարհը՝ ի շահ պետության։ Այնուհետև, Ծովինար Թադևոսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անձնակազմի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31