«Ո՞նց կարող է մտերիմ չլինեինք». Նահապետ Գևորգյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
«Ո՞նց կարող է մտերիմ չլինեինք, եթե մի մարզի բնակիչ ենք, հարյուր տարվա գեներալ է, հերոս, ո՞նց կարող է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նովո)՝ ի պատասխան հարցի, թե մտերի՞մ էր Մանվել Գրիգորյանի հետ։
Նա վստահեցրեց, որ իր համար շոկ էր և ինքը տեղյակ չի եղել, որ գեներալը զինվորի հացն է գողանում, իսկ երեկ «կողմ» է քվեարկել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին միջնորդությանը։
Հարցին, թե չի՞ վախենում, որ մի օր էլ ԱԱԾ-ն իր կամ իր ընկերների հետևից կգնա, Ն.Գևորգյանը պատասխանեց. «Ես վախ չունեմ, իսկ ընկերներիս մասին, ամեն մեկը իր տեղը թող պտասխան տա»: