Բաժիններ՝

ՀԱՊԿ-ը պատրաստ է օգնության զանազան տարբերակներ առաջարկել, եթե ԵՄ-ն զինվորականներ ուղարկի Ուկրաինա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ կլինի առաջարկելու օգնության զանազան տարբերակներ, եթե Եվրամիությունը զինվորականներ ուղարկի Ուկրաինա։ Այդ մասին  հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

«Բնավ առաջին անգամ չէ, որ Եվրոպայի մայրաքաղաքներում քննարկում են Ուկրաինա զորակազմ ուղարկելու հնարավորության հարցը: Սակայն մինչ օրս այդ զորակազմերը պաշտոնապես ներկա չեն այնտեղ: Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրադրություն ստեղծել տարածաշրջանի մասշտաբներով:

Նման ռիսկերի հայտնվելու դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության զանազան տարբերակներ առաջարկել կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով նախատեսված շրջանակներում և, իհարկե, որոնք հավանության կարժանանան բոլոր անդամ պետությունների կողմից», – հայտնել է Թասմաղամբետովը։

Նրա խոսքով՝ Եվրամիության բնակչությունը կարող է հավանություն չտալ զորքեր ուղարկելու՝ երկրների կառավարությունների որոշմանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ նման իրավիճակը կարող է բեռ դառնալ հասարակության համար, նույնիսկ եթե այդ զորակազմերը գործի չդրվեն հարձակողական գործողություններում, այլ սկսեն կատարել ոստիկանական կամ հսկողական գործառույթներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս