Հայաստանում դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1077 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 146 317-ի:
«Բա էդ իշխանության տիրոջը մենք ի՞նչ պատասխան ենք տալու»,- չորեքշաբթի օրն Ազգային ժողովում ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան իր հրաժարականի պահանջի մասին հարցերին։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը դեռ շարունակում է համարել, որ իշխանության տերը ժողովուրդն է, ինքն էլ, ըստ ամենայնի, ծառան։
Այս ամենը պարզ է ու այսքան տեսանելի, և էլի մեր ժողովրդի մեջ մարդիկ կան, որ դեռ իրեն կողմնակից են, որովհետև ինչ-որ նախկիններ կարող է հետ գա՞ն: Այդ նախկինները հետ են գալու՝ միայն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: Նիկոլ Փաշինյանը եղավ այդ նախկինների սրբացման, ներման պրոցեսն ապահովողը: Միքայել Սրբազանն էլ այդ միտքը հայտնեց, որ ցանկացած կոռուպցիա ներելի է, եթե դու երկրումդ ապրում ես ապահով, եթե քո սահմանամերձ գյուղերը թուրքը չի գծում՝ տեղի գյուղացիների հետ, այլ դու ապահով ես… իհարկե, հետ են գալու նախկինները:
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Մնջոյանի անվ. նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Վիգեն Թոփուզյանն ահազանգում է՝ Հայաստանում միակ և բացառիկ նշանակություն ունեցող գիտահետազոտական կենտրոնի քանդման մեկնարկը տրվում է, ինչը կանխելու համար ինստիտուտի աշխատակիցները կանգնել են պետական կառույցը հենց պետությունից պաշտպանելու խնդրի առաջ։ Ահազանգը գիտնական Թոփուզյյանը հնչեցրեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում՝ մանրամասնելով խնդրի բովանդակությունը։
Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Նա այդ մասին խոսում էր բոլոր հնարավոր միջոցներով՝ մամուլում, սոցիալական ցանցերում, տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների եթերում։ Նիկոլ Փաշինյանն իր այդ բանաձևը ներկայացնում էր այնպիսի խանդաղատանքով, կարծես ակնկալում էր, որ դրա համար իրեն Խաղաղության Նոբելյան մրցանակի պետք է արժանացնեն։
Մոտ երկու ամիս առաջ, մեր երկրում վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ, բարոյախրատական դասեր էր տալիս ժողովրդին, թե «Մեր երկրում այսօր պիտի թասիբը եռար, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պիտի լինեին թասիբի կաթսա, ու Սփյուռքի թասիբը եռում է։ Հայաստանում թասիբը դեռ այդքան չի եռում»:
«Ձեր նշած հայտարարությունը դեմագոգիա է հիշեցնում։ Ֆորմալ առումով այն ճիշտ է, բայց փաստացի դրանից ոչինչ չի հետևում, գլխավորը՝ հասկանալի չէ, թե ինչպես կարելի է դրան հասնել։ Սա նույնն է, ինչ պատերազմից առաջ խոսում էին, որ Ղարաբաղյան հարցը չունի ռազմական լուծում, թեև ցանկացած գիտակից մարդ հասկանում էր, որ չկա այլ լուծում, քան ռազմականը։ Շատ վաղուց ասել են՝ ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, դա հին հռոմեական արտահայտություն է։ Ներկայումս դա տեղին է»,- ասաց Խրամչիխինը։
«Մենք բոլորս տեսնում ենք, որ այս պահի դրությամբ՝ ոչ բանակը, ոչ դիվանագիտությունը պատրաստ չէ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնք կան։ Գլխավորը պետք է արձանագրել, որ մսխվել է այն ամենը, ինչ կուտակվել էր անկախությունից ի վեր։ Ես կարծում եմ, պետք է նոր իրողությունները հաշվի առնելով՝ ՀՀ-ում հնարավորինս արագ տեղի ունենա իշխանափոխություն, և առաջնահերթությունը տրվի ազգային անվտանգությանը, պաշտպանությանը, որովհետև մենք չենք կարող նայել ապագային, եթե ունենք ոչ պրոֆեսիոնալներ անխտիր բոլոր ոլորտներում, և սա, կարծում եմ՝ մեր համար կարող է ճակատագրական լինել»,- նշեց Սարգսյանը։
Օրերս Արարատի արդեն նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը լուսանկար էր տեղադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի հետ՝ գրելով. «Թե բա` Գարիկ Սարգսյանը Շուշիում չի եղել…»:
Էջմիածնի N զորամասի դիմաց վաղ առավոտից հավաքված անհետ կորած 34 զինծառայողների հարազատների հետ հանդիպելու եկավ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղեկատվական բաժնի ղեկավար, գնդապետ Սամվել Ասատրյանը: Հանդիպումը փակ էր, քանի որ գնդապետ Ասատրյանի պատճառաբանմամբ՝ կան մանրամասներ, որոնք ենթակա չեն հրապարակման:
«Ես մինչև վերջին պահը եղել եմ իմ զինվորականների մեջ, ես իրենց հետ միասին այդ նույն տերիտորիայի մեջ եմ ընկել՝ շրջափակման մեջ: Երկու օր հետո 22 զինծառայողների հետ միասին կարողացել ենք փրկվել ու դուրս գալ»,- Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանն այսպես արձագանքեց այն անհայտ կորած զինծառայողների հարազատների քննադատություններին, որոնք պնդում էին, թե ինքն իր զինվորականներին լքել է մարտի դաշտում:
Դիվանագիտության ձախողումը բերում է պատերազմի։ Բայց երբ տանուլ ես տալիս պատերազմը, դիվանագիտությունը նոր հարթության վրա դնելու անհրաժեշտությունը դառնում է օրվա հրամայական։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները:
Բավականին լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ: Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց տեղի ունեցող ակցիայի ավարտին մասնակիցներից մեկը ցանկացավ մտնել կառավարության շենք՝ Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու նպատակով: Մի քանի շարքով պատ կազմած ոստիկանները, բնականաբար, թույլ չտվեցին:
Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1138 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 145 240-ի:
168.am–ը տեղեկացրել էր, որ համացանցում և տելեգրամի ալիքներում տարբեր օգտատերերի կողմից տարածում է Երևան-Բաքու թռիչքի ուղեգծի սքրինշոթեր տարբեր ավիակայքերից:
Հայաստանն ապրում է երեք իրականություններում։ Մի իրականությունում իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանը, «ժողովրդի վարչապետը», ով ապրում և աշխատում է մի քանի պատեր կազմած հարյուրավոր, գուցե հազարավոր ոստիկանների, անվտանգության աշխատակիցների պաշտպանության ներքո գտնվող ապարանքներում ու պետական շենքերում։ Մյուս իրականությունում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող տասնյակից ավելի քաղաքական ուժերն են, հարյուրավոր համայնքները, Հայ Առաքելական եկեղեցու երկու կաթողիկոսները, գիտնականներ, մտավորականներ։
Բիզնես խորհրդատու Արեն Ափիկյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի կողմից մերժում ստանալուց հետո Ադրբեջանն Արցախի ազատագրված տարածքներին տիրանալու հարցը այլ կերպ փորձեց լուծել՝ Սորոսի և օտար գործակալական ցանցի միջոցով իշխանափոխություն իրականացրին Հայաստանում, իշխանության բերեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, որն էլ հանձնեց Արցախը:
Երկար դադարից և, ըստ էության, Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին անգամ շաբաթավերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։ «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերն ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաջնահերթությունների ու գործունեության վերաբերյալ լսումների ընթացքում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը՝ ասելով, որ շարունակում են շեշտել՝ այդ երկարատև հակամարտությունը չունի ռազմական լուծում:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է։
Նիկոլ Փաշինյանը բացառիկ ղեկավար է, ամենաբացառիկը Հայաստանի հնագույն և, հատկապես, նորագույն պատմության ընթացքում։ Նա կարողացել է իրականություն դարձնել այնպիսի անհավանական սցենարներ, որոնց մասին չէին կարող երազել Հայաստանի բոլոր հնարավոր թշնամիները՝ իրենց անհատական և հավաքական երազներում։
Ազգային ժողովի այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց այն միտքը, որ ինքը որևէ պարագայում չի երկխոսի այն քաղաքական ուժերի հետ, ովքեր իր հետ խոսում են հարկադրանքի կամ սպառնալիքի լեզվով։ Քաղաքական լեքսիկոնով Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունները նշանակում են, որ ինքը մերժում է սպառնալիքը՝ որպես քաղաքական պայքարի միջոց։ Ընդհանուր առմամբ, ընդունելի մոտեցում է, եթե Նիկոլ Փաշինյանը հետևեր նույն կանոնին և սպառնալիքի լեզվով չխոսեր։ Ընդ որում, նա սպառնալիքի լեզվով խոսում է ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական ուժերի, որքան՝ սեփական քաղաքացիների հետ։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված՝ Թուրքիան միշտ երեք նախապայման է առաջ քաշել՝ Արցախի հարցը, որի դեպքում, եթե ադրբեջանանպաստ լուծում ստանար, ապա Թուրքիան պատրաստ էր Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Երկրորդը՝ Հայոց ցեղասպանության հարցը, այսինքն՝ միջազգային ճանաչման դադարեցումը, և երրորդը՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը։
«Ղեկավարել եմ բանակը, մենք գնացել և հաղթել ենք: Այժմ նույնպես ասում եմ ձեզ՝ գնանք միասին կհաղթենք, սա երկար տևել չի կարող: Ինչքան տևի՝ այնքան ավելի կործանում է Հայաստանի համար: Ծնկի իջած՝ ողորմություն ենք խնդրում այս ու այն երկրից: Նորից ոտքի կանգնենք, գնանք առաջ: Առջևում ես տեսնում եմ՝ մենք ոնց ենք նորից դառնալու հզոր, արդար պետություն: Բոլորս միասին՝ դեպի հաղթանակ»,- խոսքը եզրափակեց Վազգեն Մանուկյանը:
«Ես էլի ձեզ ու մեզ բոլորիս ուզում եմ կոչ անել՝ միջոցը չխառնել նպատակին, օրինակ՝ հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ միջոց: Հետևաբար՝ պետք է հասկանանք, թե ինչ նպատակ ունենք մեր առաջ և ինչ խնդիր ենք ուզում լուծել: Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ հրաժարական տալու կամ չտալու միջոցով ունեմ այլոց շարքում մի շատ կարևոր խնդիր, որի մասին խոսել եմ ապրիլի 9-ին հաջորդած իմ առաջին ուղերձում»,- ԱԺ-ում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, որը Փաշինյանին դատարկ թուղթ և գրիչ տվեց, որպեսզի նա իր հրաժարականի դիմումը գրի:
«Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Ինքն ԱԺ կարող է գալ միայն մեկ նպատակով՝ գա և կարդա իր հրաժարականի տեքստը: Ուրիշ գալիս է՝ ի՞նչ անի, գալիս է՝ էլի խաբի՞ ժողովրդին, սուտ ասի գնա տո՞ւն»,- շարունակեց դեպի ԱԺ շարժվող ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը՝ նկատելով, որ քաղաքական մեծամասնության մեջ կան մարդիկ, որոնք կունենան համապատասխան գիտակցում, կհասկանան իրենց պատասխանատվության չափը, չեն դառնա Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը և կմիանան ժողովրդին:
168.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ստուգումներ է սկսել գործարար Գուրգեն Նիկողոսյանին պատկանող «Մոդուս Գրանում հոլդինգ»-ում: Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր՝ որպես «Մանանա գրեյ», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն (այս հոլդինգի մեջ է մտնում Արմաշի ալյուրի գործարանը), և այլն:
168.am-տեղեկություններով՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հրաժարականի դիմում է ներկաացրել: Մեզ հասած լուրերի համաձայն՝ փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարվելը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով: Տիգրան Վիրաբյանն այսուհետ կզբաղեցնի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: