«Մենք մարսե՞լ ենք հոկտեմբերի 27-ի հետևանքները, այո՞, անցե՞լ ենք այդ դաժան ճանապարհը, հաղթահարե՞լ ենք արդյոք այդ ողբերգական օրվա կրակոցների թողած բեռը, որ այսօր այդպիսի հարց առաջանար, նրա վաղաժամ ազատ արձակման հարցն ընդհանրապես չպետք է ծագեր, չպետք է մտներ օրակարգ»:
«Ո՞վ էր այդ «խելոքը», որ սև-սպիտակի եզրույթը մտցրեց շրջանառության մեջ: Պատկերացրեք՝ լուրջ ներդրողը կմտնի՞ մի տեղ, որտեղ մարդն այսօր կարող է լինել «սպիտակ», վաղը՝ «սև»: Ինքը խելքը հացի հե՞տ է կերել, որ իր լուրջ ներդրումներն ուղղակի վտանգի»:
«Հիմա ես՝ որպես հարկատու, հարց եմ տալիս պարոն Փաշինյանին: Ի՞նչ իրավունքով է իր մտերիմ, դատավոր ընտրված անձը, չգնալով աշխատանքի, ստանում աշխատավարձ: Ո՞վ է թույլ տվել: Եթե ինքն է թույլ տվել, ուրեմն թող ինքն էլ իր գրպանից վճարի: Վահե Գրիգորյանը պետք է պետբյուջե վերադարձնի իր ստացած աշխատավարձը մինչև վերջին կոպեկը»,- պնդում է Գագիկ Համբարյանը:
«Հայկական բնավորության համաձայն՝ քաղաքացիներին, հատկապես՝ գործատուներին, կխնդրեի՝ գործը չթողնել վերջին օրվան, որպեսզի արհեստական կուտակումներ չստեղծվեն, գործընթացն ավելի չբարդանա, առանց այդ էլ երկար ժամանակ չունենք, ցանկալի կլինի, որ հիմիկվանից ներկայացնեն թվայնացման»: