ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

2021թ. ապրիլի 21-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Չինաստանի դեսպանության պաշտոնական կայքը:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Չինաստանին ՉԿԿ 100-ամյա հոբելյանի առնչությամբ, բարձր է գնահատել Չինաստանի ռազմավարական ձեռքբերումները COVID-19-ի տարածման վերահսկման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի կոորդինացման առումով, ընդգծել երկրի սոցիալական և տնտեսական զարգացումը՝ շնորհիվ Չինաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդությամբ չին ժողովրդի գործադրած ջանքերի:

ՀՀԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարության կողմից տրված օգնության ու աջակցության համար և ընդգծել Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների քաղաքականության իրականացման պատրաստակամությունը և ՉԿԿ հետ միջկուսակցական փոխանակումների ու համագործակցության շարունակականության կարևորությունը:

Դեսպան Ֆանը նշել է, որ 2021թ. Չինաստանը տոնելու է Չինաստանի կոմունիստական կուսակցության  հարյուրամյա հոբելյանը, ասել է, որ ՉԿԿ-ն գտնվում է ուժերի ծաղկման շրջանում ու պատրաստ է շարունակել ամրապնդել միջկուսակցական համագործակցությունը աշխարհի տարբեր բարեկամ կուսակցությունների հետ, ներառյալ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպեսզի ուսումնասիրեն ու փոխառեն միմյանց լավագույն փորձը կուսակցաշինության և պետական կառավարման ոլորտում:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս