Հայրենիքը մաս-մաս կորցնում ենք․ Արցախի հողը սո՛ւրբ է․ զոհվածի մոր ակցիան՝ Հանրապետության հրապարակում

2020 թվականի 44-օրյա պատերազմում կամավոր ռազմաճակատ մեկնած և նահատակված Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Բուդաղյանը, այսօր որդու լուսանկարը ձեռքին եկել էր Կառավարության շենքի մոտ։

«Ցանկացել եմ այս ակցիայով անցորդներին, ովքեր Նոր տարվա համար գալիս են տոնածառի մոտ ուրախանալու, հիանալու, ևս մեկ անգամ հիշեցնել, որ պարտավոր են հիշել մեր տղաներին, նրանց հիշատակը վառ պահել, որովհետև այս տղաները զոհվել են հայրենիքի համար։

Իմ տղան գիտակցաբար է գնացել կռիվ և զոհվել է հայրենիքի համար։ Նա բոլորիդ նման ուզել է ապրել, ուներ 7 ամսական երեխա, ուզել է՝ իր երեխային պահի, մեծացնի, բայց երբ օրհասական ժամը հասել է, նրա աչքի առաջ հայրենի հողն ավելի կարևոր է եղել, քան իր ծնողն ու երեխան, որովհետև գիտակցել է, եթե ինքը զոհվի, բայց հայրենիքը մնա, իր երեխան էլ կապրի, իր ծնողն էլ կապրի, ու բոլորը կշարունակեն իր գործը»։

Այսօր տեսնում ենք, որ հայրենիքը մաս-մաս կորցնում ենք։ Իմ ակցիայով ուզում եմ հասկացնել, որ մեր տղաների հիշատակը պետք է վառ պահենք, և հայրենիքի արժեքը գիտակցեն, որ հայրենիքի համար պայքարեն։ Արցախը հիմա շրջափակման մեջ է, այդ հողը սուրբ է, հիմա էլ ավելի է սրբացել, քանի որ շաղախվել է մեր տղաների արյամբ, ո՞նց կարելի է այդ սուրբ հողի վրա թույլ տալ, որ թուրքը քայլի․․․»,- ասաց Ելիզավետա Բուդաղյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս