Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին

Հայտնի հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր սոցիալական ցանցերի էջերում անդրադարձել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ Նա  8 ժամ առաջ Ֆեյսբուք և Ինստագրամ ցանցերի իր էջերի «Պատմություն» (Story) բաժնում կիսվել է «Զարթոնք» լրատվամիջոցի պատրաստած գրառմամբ․

«Հրատապ։ Արցախը մթնում է, քանի որ Ադրբեջանի շրջափակման 23-րդ օրը ամբողջ երկրում էլեկտրաէներգիայի անջատումից հետո ջերմաստիճանը հասել է 0°-ի։ Վերջին մի քանի ժամերի ընթացքում ամբողջ Արցախի Հանրապետությունում հոսանքն անջատվել է։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառն այս պահին հայտնի չէ։

Ձմռան ամենաթեժ պահին Արցախում ջերմաստիճանը հասնում է 0 °F-ի (-17,78 °C):

Էլեկտրաէներգիայի անջատումները որոշ շրջաններում վերջերս սովորական են դարձել, բայց հազվադեպ են ամբողջ երկրի տարածքի դեպքում»,- ասված է գրառման մեջ։

Այս գրառումը Քարդաշյանը կիսվել է՝ «Մենք այս պահին ունենք աշխարհի ուշադրության կարիքը» մեկնաբանությամբ։

Տեսանյութեր

Լրահոս