
Մեկնարկում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի ձմեռային համերգաշրջանը

Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը կսկսի ձմեռային համերգաշրջանը:
Համերգային երեկոն տեղի կունենա հունվարի 26-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Խմբավար Սոնա Հովհաննիսյանի ղեկավարությամբ երգչախումբը կկատարի Կոմիտասի, Է. Հովհաննիսյանի, Ե. Երկանյանի, Ա. Ոսկանյանի, Ա. Ազիզյանի, Ա. Բոյամյանի, Վ. Շարաֆյանի գործերը:
+2021 թվականը հոբելյանական է հայկական գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանի համար (75-ամյակ)։ Իրադարձության շրջանակներում «Հովեր» երգչախումբը համագործակցում է KulturDialog Armenien-ի հետ։ Առաջին համերգային ծրագրի ազդագիրը Գագիկ Հարությունյանի 1982 թվականի «Ձմեռ» լուսանկարն է (© Գագիկ Հարությունյան/ Gagik Harutyunyan / KulturDialog Armenien)։ Ազդագրի ձևավորումը՝ Նուշ Պետրոսյանի։