
Պետական ջազ-նվագախումբը համերգով կներկայացնի 20-րդ դարի լավագույն հեղինակների գործերը

Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:
Retro Jazz համերգը տեղի կունենա Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում:
Երեկոյին հնչելու են Դյուկ Էլլինգտոնի, Գլեն Միլլերի, Թոմի Դորսիի, Քաունթ Բեյսիի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները:
«Ամեն նորը լավ մոռացված հինն է. հետադարձ հայացք անցյալին եզակի հնարավորություն նորը, ժամանակակիցը հայտնաբերելու, այն իմաստավորելու հնի վերագնահատման շնորհիվ»,- ասվում է նվագախմբի տարածած հաղոñդագրության մեջ: