Բաժիններ՝

Ֆիլհարմոնիկ նվագախումբը ունկնդրին կներկայացնի Բեթհովենի գործերը

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բելգիահայ դաշնակահար Աշոտ Խաչատրյանի հետ երաժշտասերներին կներկայացնի Բեթհովենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3 և Սիմֆոնիա թիվ 2 ստեղծագործությունները:

«Բեթհովենը ֆիլհարմոնիկում» համերգը տեղի կունենա հունվարի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Բեթհովենի թիվ 3 կոնցերտի պրեմիերան կայացել է կոմպոզիտորի կատարմամբ: Այդ նույն համերգի շրջանակում կայացել է նաև Երկրորդ սիմֆոնիայի պրեմիերան:

Պատահական չէ, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նույն հաջորդականությամբ և համադրությամբ է մատուցելու վերոնշյալ ստեղծագործությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031