Բաժիններ՝

«Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոն»-ը հայ կինոսերներին կներկայացնի երիտասարդ ֆրանկոֆոն կինոռեժիսորների աշխատանքները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ուրախությամբ հայտարարում է մշակութային գործունեության վերամեկնարը և կինոսերներին խոստանում է ֆրանսիական ժամանակակից կինոյի բացահայտման երկու շաբաթ:

«Ֆրանսիական ֆիլմերի իմ փառատոն»-ը աշխարհում տարածված մի կոնցեպտ է, որ թույլ է տալիս հատուկ ուշարության արժանացնել երիտասարդ ֆրանկոֆոն կինոռեժիսորներին՝ հնարավորություն ընձեռնելով ամբողջ աշխարհի կինոդիտողներին ֆրանսիական կինոյի նկատմամբ ունեցած իրենց սերն ու հետաքրքրությունը կիսելու:

Հայ հանդիսատեսը կկարողանա դիտել այս տարվա ֆիլմացանկում ներառված ֆիլմերը Նաիրի կինաթատրոնում, Թումո կենտրոնում՝ սույն թվականի փետրվարի 2-ից 11-ը:

Փառատոնի ծրագիրը ներկայացված է ստորև.

Փետրվարի 2, երեքշաբթի – փառատոնի բացման արարողություն

Ֆիլմ՝ Félicità

  • Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  • Ժամ՝ 19:30
  • Մուտքը՝անվճար
  • Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 4, հինգշաբթի

Ֆիլմ՝Պարզապես երեխաներ, Just Kids (2019)

  • Վայր՝ Թումո կենտրոն
  • Ժամ՝ 19:00
  • Մուտքը՝անվճար
  • Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 6, շաբաթ

Ֆիլմ՝ Կենդանի հոգին, Vif Argent (2019)

  • Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  • Ժամ՝ 14:00
  • Մուտքը՝ 1000 դրամ
  • Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 8, երկուշաբթի

Ֆիլմ՝ Կամիլը, Camille (2019)

  • Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  • Ժամ՝ 18:10
  • Մուտքը՝ 1000 դրամ
  • Ռուսերեն ենթագրերով

Փետրվարի 11, փառատոնի փակում

Ֆիլմ՝ Դու արժանի ես սիրո, Tu mérites un amour (2019)

  • Վայր՝ Նաիրի կինոթատրոն
  • Ժամ՝ 18:10
  • Մուտքը՝ 1000 դրամ
  • Ռուսերեն ենթագրերով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս