
Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կինոնկարն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ կինոնկարը ներառվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցութային ծրագրում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնը (Festival International du court métrage de Clermont-Ferrand) կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոnներից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում և ունի կարճամետրաժ կինոնկարների ամենամեծ կինոշուկան: Այս տարի դրան մասնակցում է 9 հայկական ֆիլմ: 5-ը նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
«Շեմից այն կողմը» Իսանյանսի դեբյուտային աշխատանքն է, սոցիալական դրամա է, որը 2019 թվականին ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը: